Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Իմ քայլը»-ի պատգամավորները մեծամասնություն կկազմեն խորհրդարանական միջազգային պատվիրակություններում

«Իմ քայլը»-ի պատգամավորները մեծամասնություն կկազմեն խորհրդարանական 
միջազգային պատվիրակություններում

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում մեծամասնություն ունեցող խորհրդարանական խմբակցության ղեկավարը հայտնում է  խորհրդարանական միջազգային պատվիրակությունների կազմը համամասնության սկզբունքով ձևավորելու որոշման մասին։ «Իմ քայլը» խմբակցությունը ԱԺ խորհրդի նիստում առաջարկել է նաև բոլոր պատվիրակություններում ունենալ ընդդիմությունից ներկայացվածություն, սակայն ընդդիմությունն այս հարցում կոնսենսուս չի եկել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լիլիթ Մակունցն այս մասին հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

«Երեկ ԱԺ խորհրդի նիստում քննարկվել է խորհրդարանական միջազգային պատվիրակությունների քվոտավորման հարցը: Այսօր արդեն վերջնական պատվիրակությունների ցանկը հաստատվեց: Պատվիրակություններում ներգրավվածությունը հասկանալու համար որոշել էինք համամասնության ձևաչափը կիրառել: Բնականաբար, «Իմ քայլը» խմբակցությունը պատվիրակություններում պետք է ունենար մեծամասնություն , այդպիսի որոշում էիք կայացրել և դա ներկայացրել էինք: Սակայն փոխզիջման տարբերակին գնացել ենք: Առաջարկեցինք, որ բացի այդ համամասնության սկզբունքը կիրառելը, նաև բոլոր պատվիրակություններում ունենանք ընդդիմությունից ներկայացվածություն: Սա առաջարկեցին «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցություններին: Եվ մեր խմբակցությունը պատրաստ էր իր քվոտային հաշվին այդ տեղերը տրամադրել ԲՀԿ-ին և ԼՀԿ-ին: Խորհրդակցության արդյունքում ընդդիմությունը չեկավ ընդհանուր հայտարարի, մասնավորապես ԼՀԿ-ն դեմ էր այդ մոտեցմանը»,-նշեց Մակունցը»։

Նա ասաց, որ արդյունքում կիրառել են համամասնության սկզբունքը: Մակունցը նշեց՝ կուզեին, որ ընդդիմությունը ևս բոլոր պատվիրակություններում ներկայացված լիներ, սակայն կոնսենսուսի չեկան:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]