Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   10 Դեկտեմբեր

Ավստրիան 1,5 մլն եվրո կվճարի այն տան նախկին տիրոջը, որտեղ ծնվել Է Հիտլերը

Ավստրիան 1,5 մլն եվրո կվճարի այն տան նախկին տիրոջը, որտեղ ծնվել Է Հիտլերը

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դատարանն Ավստրիայի իշխանություններին պարտավորեցրել Է 1,5 մլն եվրո վճարել երկրի արեւմուտքում օտարված այն տան նախկին տիրոջը, որտեղ ծնվել Է Ադոլֆ Հիտլերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Salzburger Nachrichten թերթը: Ինչպես գրում Է հրատարակությունը, Ռիդ-իմ-Ինքրայսի երկրամասային դատարանը որոշում Է ընդունել, որ կնոջը պարտավոր են վճարել 1,5 մլն եվրո: Այս փոխհատուցումը հինգ անգամ ավելի Է ավելի վաղ վճարված 310 հազար եվրոյից:

Ինչպես գրում Է հրատարակությունը, փորձագիտական գնահատումը ցույց Է տվել, որ նույնիսկ առանց ուշադրություն դարձնելու տան «արտասովոր» լինելուն, դրա արժեքը կազմում Է 812 հազար եվրո, բայց, «հաշվի առնելով դրա պատմական նշանակությունը, այն գնահատվել Է 1,5 մլն եվրո»: Անցյալ տարվա դեկտեմբերի կեսերին Ազգային խորհրդի պատգամավորները հաստատել են Բրաունաու-ամ-Ին քաղաքում գտնվող տան օտարման մասին օրենդրական ակտը: 2011 թվականից ավստրիական իշխանություններին չի հաջողվում համաձայնության գալ շենքի սեփականատիրոջ հետ: Ընդսմին կառավարությունը շարունակում Էր ամսական 4,8 հազար եվրո վճարել 800 քառակուսի մետրի վարձակալման դիմաց, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ