1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԲԵԼՏԱ-ն  Երկրորդ եվրոպական խաղերի պաշտոնական գործընկերոջ կարգավիճակ է ստացել

 ԲԵԼՏԱ-ն  Երկրորդ եվրոպական խաղերի պաշտոնական գործընկերոջ կարգավիճակ է 
ստացել

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»-ի գործընկեր բելառուսական «Բելտա» գործակալությունը եւ 2019 թվականի Երկրորդ եվրոպական  խաղերի ղեկավարման հիմնադրամը համագործակցության պայմանագիր են կնքել: 2019 թվականին անցկացվելիք մարզական ֆորումի պաշտոնական գործընկերը կլինի «Բելտա»-ն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պայմանագրով գործակալությունը հանձն է առել Երկրորդ եվրոպական խաղերի նախապատրաստական աշխատանքներն ու ընթացքը լայնորեն լուսաբանել վեց լեզվով: «ԶԼՄ-ներն արդեն իսկ մեծ աշխատանք են կատարել. մեր երկրի յուրաքանչյուր անկյունում գիտեն, թե ինչ կարեւոր իրադարձություն է սպասվում 2019 թվականի ամռանը Մինսկում: Կարեւոր է, որ «Բելտա»-ի տեղեկատվությունը հրապարակվում է վեց լեզվով, ինչը նպաստում է գալիք սպորտային ֆորումի առաջխաղացմանը»,-ասել է հիմնադրամի տնօրեն Գեորգի Կատուլինը:

«Բելտա» գործակալության գլխավոր տնօրեն Իրինա Ակուլովիչը նշել է, որ գործակալությունն արդեն հրապարակել է շուրջ 450 նյութ՝ Մինսկում անցկացվող Երկրորդ եվրոպական խաղերի նախապատրաստման աշխատանքների վերաբերյալ և 300-ից ավելի լուսանկար: Փետրվարի 6-ից կգործի նաև վիդեոբաժին, որտեղ կներկայացվի, թե ինչպես են առաջիկա մարզական միջոցառմանը նախապատրաստվում աթլետները, մարզիչներն ու կազմակերպիչները: «Բելտա»-ն հսկայական ֆոտոարխիվ ունի, և մենք պատրաստվում ենք իրագործել ևս մեկ նախագիծ, որտեղ լուսանկարներով կներկայացվեն ոչ միայն Եվրոպական  խաղերը, այլև ինչպես է սպորտը զարգացել Բելառուսում»,-նշել է նա:

Եվրոպական երկրորդ խաղերը կանցկացվեն Բելառուսի մայրաքաղաք Մինսկում` հունիսի 21-30-ը: Խաղերին կմասնակցի մոտ 4000 մարզիկ 50 երկրից: Բացման հանդիսավոր արարողությունը կկայանա Մինսկի օլիմպիական մարզադաշտում:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]