Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արթուր Ալեքսանյանը կարող է բաց թողնել Եվրոպայի առաջնությունը

Արթուր Ալեքսանյանը կարող է բաց թողնել Եվրոպայի առաջնությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի  Օլիմպիական խաղերի, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կարող է բաց թողնել ընթացիկ տարվա Եվրոպայի առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը: «Արթուրն այս շաբաթվա վերջում ԱՄՆ-ից կվերադառնա Հայաստան: Վերջնականը բժիշկները կասեն, թե ինչ աստիճանի ծանրաբեռնվածությամբ Ալեքսանյանը պետք է շարունակի մարզումները: Հաստատ է այն, որ Արթուրը մեծ ձգտում ունի լավ նախապատրաստվելու առաջիկա մրցաշարերին»,-շեշտեց մարզիչը: Ջուլֆալակյանը հավանական է համարում, որ Արթուր Ալեքսանյանը բաց կթողնի Եվրոպայի առաջնությունը:

Ըմբշամարտի Եվրոպայի այս տարվա առաջնությունը կանցկացվի ապրիլի 8-14-ը, իսկ աշխարհի առաջնությունը` սեպտեմբերի 14-22 Աստանայում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]