Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Լևոն Ջուլֆալակյանը նորմալ է գնահատում հավաքականի մասնակցությունը Նիցի մրցաշարին  

Լևոն Ջուլֆալակյանը նորմալ է գնահատում հավաքականի մասնակցությունը Նիցի 
մրցաշարին

 

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը նորմալ է գնահատում ընտրանու մասնակցությունը Ֆրանսիայի մրցաշարին:

«Հավաքականը միջազգային առաջին մրցաշարին մասնակցեց 7 ըմբիշով, որոնցից 6-ը մեդալակիրներ դարձան: Իսկ ինչ վերաբերում է Մաքսիմ Մանուկյանի ելույթին, ապա մենք ի սկզբանե չէինք պլանավորել նրա մասնակցությունը, սակայն մարզիկն անձամբ ցանկացավ մասնակցել, բայց լիարժեք պատրաստ չէր»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ ճեպազրույցին ասաց մարզիչը:

Ջուլֆալակյանի խոսքով` ընդհանուր առմամբ թիմը ոչ լիարժեք պատրաստվածությամբ էր մասնակցում, սակայն բոլոր թիմերն էլ այս շրջանում այդ վիճակում են: «Մեր գլխավոր նպատակը Ֆրանսիայի մրցաշարին ոչ թե լավագույնս պատրաստվելն էր, այլ լավ ներկայանալը Եվրոպայի և աշխարհի առաջնություններին: Նորմալ մասնակցություն էր»,-շեշտեց նա:

Տարվա առաջին մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից ոսկե մեդալակիրներ դարձան Արսեն Ջուլֆալակյանը, Ռուդիկ Մկրտչյանը, Կարեն Ասլանյանը և Հրանտ Կալաչյանը: Բրոնզե մեդալ նվաճեցին Գևորգ Ղարիբյանն ու Արթուր Շահինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]