Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների զարգացումը ՀՀ կառավարության գլխավոր առաջնահերթություններից է

 Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների զարգացումը ՀՀ 
կառավարության գլխավոր առաջնահերթություններից է

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն ակտիվորեն աշխատելու է  Եվրասիական տնտեսական միությունում և ՀԱՊԿ-ում Հայաստանի ակտիվ և նախաձեռնողական մասնակցությունն ապահովելու ուղղությամբ՝ նպաստելով նաև այդ կառույցների արդյունավետության առավել բարձրացմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին նշված է ՀՀ կառավարության ծրագրի նախագծում, որը հրապարակվել է փետրվարի 6-ին:

Ծրագրի նախագծի համաձայն՝ Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական-դաշնակցային հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ աշխատանքը գլխավոր առաջնահերթությունների թվում է:

«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները հիմնված են բարեկամության, իրավահավասարության, հարցերը համատեղ ջանքերով լուծելու պատրաստակամության վրա։ Կառավարությունը Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի Հանրապետության ռազմական համագործակցությունը դիտարկում է որպես Հայաստանի անվտանգության ապահովման համակարգի կարևոր բաղկացուցիչ»,-ասված է նախագծում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]