Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

ՌԴ-ն 38 մլն եվրոյի չափով վարկ կտրամադրի Կուբային զենքի գնման համար

ՌԴ-ն 38 մլն եվրոյի չափով վարկ կտրամադրի Կուբային զենքի գնման համար

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը հավանություն Է տվել ռազմատեխնիկական համագործակցության շրջանակում Կուբային 38 միլիոն եվրոյի չափով վարկ տրամադրելուն: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաեւը փետրվարի 6-ին «Կոմերսանտ» թերթում հրապարակված հարցազրույցում:

«Վարկային համաձայնագիրն ստորագրված Է եւ ռուսական կողմից արդեն անցել Է ներպետական ընթացակարգերը»,- ասել Է Շուգաեւը՝ պատասխանելով համապատասխան հարցին:

Նա նշել Է, որ Կուբայի հետ ռազմատեխնիկական համագործակցության գծով միջկառավարական համաձայնագիրը գործում Է 2006 թվականից: «Մենք ավելի վաղ նրանց մատակարարել ենք զգալի ծավալի սպառազինություն եւ ռազմական տեխնիկա, այդ թվում նաեւ որպես ռազմատեխնիկական օգնություն: Այնտեղ կան մեր արտադրության թե՛ ինքնաթիռներ, թե՛ զրահատանկային տեխնիկա, թե՛ հրետանային համակարգեր, թե՛ հակաօդային պաշտպանության միջոցներ եւ թե՛ ծովային տեխնիկա: Այժմ փոխգործակցությունն իրականացվում Է այսպես կոչված տեխնոլոգիական համագործակցության ծրագրի շրջանակներում»,- հայտնել Է Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]