Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Փետրվար

Զինծառայողների անվտանգության, կենցաղային խնդիրները գտնվում են Արցախի բարձրագույն իշխանությունների մշտական ուշադրության կենտրոնում


ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ փետրվարի 5-ին աշխատանքային այցով մեկնել է հանրապետության հյուսիս-արևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքեր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, տեղում ծանոթանալով առաջնագծում մարտական ծառայության կրման պայմաններին, հանրապետության նախագահը զինծառայողների հետ անմիջական զրույցի ընթացքում հետաքրքրվել է նրանց խնդիրներով և հուզող հարցերով: Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը երկրի ղեկավարին է ներկայացրել վերջին շրջանում առաջնագծում իրականացված ինժեներական աշխատանքները, զինծառայողների անվտանգության ապահովմանն ու մարտական հերթապահությունն առավել արդյունավետ կազմակերպելուն ուղղված աշխատանքների համալիրը:

 Բակո Սահակյանը զինվորականներին վստահեցրել է, որ այսուհետ ևս  զինծառայողների անվտանգության, կենցաղային և սոցիալական ապահովվածության խնդիրները կշարունակեն գտնվել երկրի բարձրագույն իշխանությունների մշտական ուշադրության կենտրոնում: Աշխատանքային այցի ընթացքում հանրապետության նախագահը Թալիշ համայնքում հրավիրել է նաև խորհրդակցություն,  որի ընթացքում համապատասխան մարմինների ղեկավարներին առաջիկա անելիքների վերաբերյալ տրվել են  կոնկրետ հանձնարարականներ:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ