Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ճապոնական «Հայկու» բանաստեղծությունների մրցույթի հաղթողները ստացան վաստակած մրցանակները

Ճապոնական «Հայկու» բանաստեղծությունների մրցույթի հաղթողները ստացան 
վաստակած մրցանակները

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնական «Հայկու» բանաստեղծությունների մրցույթի հաղթողները ստացան վաստակած մրցանակները: Վիոլետա Գևորգյանը, Վարդուհի Դալլաքյանը, Լիլիթ Սիմոնյանը և Մարգարիտա Խաչատրյանը, որոնք եռատող բանաստեղծություններ էին ներկայացրել Ճապոնիայում կայացած «Հայկու 15-րդ միջազգային մրցույթում», արժանացան մրցանակների:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տոնական երեկոն անցկացվեց ըստ արևելյան տոնացույցի վարազի տարվա առաջին օրը՝ փետրվարի 5-ին «Հիկարի» կենտրոնում:

«Բանաստեղծությունները գրվել էին «Կենդանի էակներ» թեմայով: Թեման տրվում է նախօրոք: Բանաստեղծություններ գրելուց բացի մասնակիցները նաև գեղանկարչական աշխատանքներ են ցուցադրում: Այն, ինչ չկա տողատակերում, փորձում են նկարել, քանի  որ հայկուները սահմանափակ հնարավորություններ ունեն և հնարավոր չէ, բոլոր հույզերն արտահայտել բառերով»,-նշեց «Հիկարի» կենտրոնի տնօրեն Կարինե Փիլիպոսյանը:

Նա հավելեց, որ մրցանակները ալբոմներ են, որոնցում մասնակիցների հայկուներն են տպագրված:

ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան անդրադարձավ վարազի տարվան և հիշեցրեց 12 կենդանակերպերի գոյության մասին: «Հնում մարդու կյանքի տևողությունը չէր գերազանցում 60 տարին, տացվում էր, որ 12 կենդանակերպի տարիները հինգ անգամ ապրելով` հասնում էիք ձեր կյանքի եզրակետին: Ես նույնպես վարազի տարում եմ ծնվել  և շուտով դառնալու եմ վաթսուն տարեկան: Եթե հին ժամանակները լինեին, ապա ես արդեն մահվան եզրին պետք  լինեի, բայց դեռ աշխատում եմ և հույս ունեմ, որ երկար կապրեմ և կանեմ հնարավորը  հայ-ճապոնական հարաբերությունների զարգացման համար»,-ընդգծեց դեսպանն ու հաղթողներին հանձնեց  մրցանակները:

Հայ-ճապոնական «Հիկարի» կենտրոնը սկսել է իր գործունեությունը 2000-ականների սկզբին: 2005 թվականի օգոստոսի 6-ին Գեղագիտության ազգային կենտրոնի օրիգամիի խմբի սաները Ճապոնիայի Հիրոսիմա քաղաք ուղարկեցին հարյուրավոր նկարազարդ «Խաղաղության լապտերներ» և 1000 թղթե կռունկ` այդ կերպ հարգանքի տուրք մատուցելով 1945 թվականին ատոմային ռմբակոծման զոհերի հիշատակին: Ակցիան շատ ջերմ արձագանք գտավ Ճապոնիայում, որից հետո այն վերածվեց ամենամյա միջազգային ծրագրի և իրականացվում է մինչ օրս: Հետագայում այդ խմբի գործունեության հիման վրա էլ ստեղծվեց «Խաղաղության լապտերներ» ՀԿ-ն, որը 2010 թվականին վերանվանվեց հայ-ճապոնական «Հիկարի» գիտակրթամշակութային ՀԿ-ի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]