1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Քեմբրիջը ռեկորդային նվիրատվություն Է ստացել միլիարդատեր շրջանավարտից

Քեմբրիջը ռեկորդային նվիրատվություն Է ստացել միլիարդատեր շրջանավարտից

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի միլիարդատեր, Քեմբրիջի համալսարանի շրջանավարտ Դեւիդ Հարդինգն իր ալմա-մատեր-ին նվիրաբերել Է ռեկորդային 100 մլն ֆունտ ստեռլինգ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է բուհի հաղորդագրության մեջ:

«Քեմբրիջի համալսարանը հայտարարում Է 100 մլն ֆունտ ստեռլինգի չափով աննախադեպ նվիրատվության մասին, որը կօգնի Մեծ Բրիտանիայից եւ ամբողջ աշխարհից ներգրավել ամենատաղանդավոր ասպիրանտներին եւ ուսանողներին: Դեւիդ եւ Կլաուդի Հարդինգների հիմնադրամից ստացված նվիրատվությունը բրիտանացի մարդասերի ամենախոշոր միանվագ նվիրատվությունն Է Մեծ Բրիտանիայում գործող համալսարանին»,-ասված Է հաղորդագրության մեջ:

Յոթանասունինը միլիոն ֆունտ ստեռլինգը կուղղորդվի առավել տաղանդավոր աստիրանտների կրթաթոշակների հետ կապված բոլոր ծախսերը հոգալուն, մնացած միջոցները կօգտագործվեն ուսանողներին օժանդակելու համար: Հարդինգը ներդրումների կառավարման Winton միջազգային ընկերության հիմնադիրն Է ու ղեկավարը: Նա ու իր կինը՝ Կլաուդիան, հայտնի են իրենց մարդասիրական գործունեությամբ, որն միտված Է Մեծ Բրիտանիայի եւ աշխարհի մյուս երկրների գիտական հաստատություններին օժանդակելուն: Քեմբրիջում Հարդինգն ուսումնասիրել Է բնական գիտություններ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]