Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Գիտնականները պատմել են, թե ինչպես կարելի Է հեշտությամբ ազատվել ընկճախտից

Գիտնականները պատմել են, թե ինչպես կարելի Է հեշտությամբ ազատվել ընկճախտից

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդիկ, որոնք առողջ սննդակարգ ունեն, անհամեմատ ավելի հաճախ են ազատվում ճնշված տրամադրությունից եւ խրոնիկական ընկճախտից, քան յուղալի եւ պարզապես վնասակար ուտելիքի սիրահարները: Այս եզրակացությանն են եկել բրիտանացի բժիշկները, որոնք հոդված են հրապարակել Psychosomatic Medicine հանդեսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք հերթական անգամ ցույց ենք տվել, որ կենսակերպը փոխելը կարող Է մարդկանց օգնել՝ պայքարելու վատ տրամադրության եւ ընկճախտի դեմ: Մասնավորապես, մեր վերլուծությունը խոսում Է այն մասին, որ այդ Էֆեկտը հատկապես ուժեղ Է դրսեւորվում այն դեպքում, եթե հիվանդները ոչ միայն փոխում են սննդակարգը, այլեւ սկսում են զբաղվել սպորտով»,-պատմում Է Լոնդոնի Թագավորական քոլեջի (Մեծ Բրիտանիա) աշխատակից Բրենդոն Սթաբսը: Հետաքրքիրն այն Է, որ նմանօրինակ փոփոխություններն ամենից ավելի կանանց են օգնել այն դեպքում, երբ շատ տղամարդկանց մոտ դրանք ուղղակի հակառակ Էֆեկտն են առաջացրել: Ուժեղ սեռի յուրաքանչյուր հինգերորդ ներկայացուցիչն Էլ ավելի խորն ընկճախտի մեջ Է ընկել նոր սննդակարգի անցնելուց հետո: Բացի այդ, սննդակարգը եւ ֆիզիկական ակտիվության մակարդակը գրեթե չեն ազդել տագնապալի վիճակների վրա, ինչի պատճառը դեռեւս հանելուկ Է մնում գիտնականների համար: «Միանգամայն հնարավոր Է, որ դա ֆիզիոլոգիական պատճառներ ունի. ճիշտ սննդակարգն օգնում Է ազատվել ավելորդ քաշից, ինչը նվազեցնում Է բորբոքումների մակարդակն օրգանիզմում եւ մեզ օգնում Է ավելի քիչ հոգնել: Այդ ամենը, ինչպես գիտենք, ազդում Է նաեւ մեր հոգեկան առողջության վրա»,- ասել Է Ջոզեֆ Ֆիրթը՝ Սթաբսի գործընկերը Մանչեսթրի համալսարանից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]