Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ԱԺ նախագահն ու Հայաստանում Ճապոնիայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները

ԱԺ նախագահն ու Հայաստանում Ճապոնիայի դեսպանը քննարկել են երկկողմ 
համագործակցության հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 5-ին ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուն Յամադային: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, Արարատ Միրզոյանը նշել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ կապերը կայուն եւ դինամիկ զարգանում են: ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարի խոսքով` 2010 թ. Տոկիոյում եւ 2015 թ. Երեւանում դեսպանությունների բացումը նոր լիցք է հաղորդել երկկողմ կապերի ամրապնդմանը:

Ազգային ժողովի նախագահն անդրադարձել է խորհրդարանական հարաբերությունների զարգացմանը եւ այդ համատեքստում նշել, որ այս պահին ձեւավորվում է պատգամավորական բարեկամական խումբ. նորընտիր Ազգային ժողովի բազմաթիվ պատգամավորներ հետաքրքրված են Ճապոնիայի հետ բարեկամությամբ:

ՀՀ խորհրդարանի ղեկավարն իր երախտագիտությունն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը զարգացման աջակցության շրջանակներում տարբեր բնագավառներում ցուցաբերած օժանդակության եւ իրականացված ծրագրերի համար:

Արարատ Միրզոյանին փոխանցելով Ճապոնիայի Ազգային դիետի Ներկայացուցիչների եւ Խորհրդականների պալատների նախագահների շնորհավորանքները ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ` դեսպանը եւս բարձր է գնահատել վերջին տարիներին երկու երկրների միջեւ խորհրդարանական հարաբերությունների աշխուժացումը:

Դեսպան Յամադան հետաքրքրվել է 2018թ. փետրվարին ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Ճապոնիայի միջեւ ներդրումների ազատականացման, խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագրի՝ Ազգային ժողովի կողմից վավերացման գործընթացից, որին ի պատասխան Արարատ Միրզոյանը, կարեւորելով համաձայնագրի շուտափույթ կիրառման նշանակությունը, հույս է հայտնել, որ հնարավոր ամենասեղմ ժամկետներում Ազգային ժողովում կկազմակերպվի համաձայնագրի քննարկումը:

Կողմերը հանգամանալից անդրադարձել են հայ-ճապոնական համատեղ օրակարգի առաջմղմանն առնչվող բազմաթիվ հարցերի, մտքեր փոխանակել տարբեր ձեւաչափերով համագործակցության ընդլայնման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի շուրջ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]