Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մյունխենում Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարների հանդիպման վերաբերյալ համաձայնություն դեռ չկա

Մյունխենում Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարների հանդիպման 
վերաբերյալ համաձայնություն դեռ չկա

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները փետրվարի 16-18-ը Գերմանիայում կմասնակցեն Մյունխենյան անվտանգության համաժողովին:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Մյունխենում երկու նախարարների հանդիպման վերաբերյալ արտաքին գործերի նախարարությունը տեղեկություն կհրապարակի ադրբեջանական կողմի հետ համակարգված: Այս մասին փետրվարի 5-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Արտաքին գործերի նախարարը մասնակցելու է Մյունխենյան անվտանգության համաժողովին։ Որքանով որ մենք ենք տեղյակ՝ իր մասնակցությունը հաստատել է նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը: Երբ լինում է երկուսի միջև հանդիպման անցկացման համաձայնություն, ապա մենք համակարգված ձևով մշտապես հայտարարում ենք այդ մասին: Մենք միշտ պահպանել ենք այս սկզբունքը, և, եթե լինի այս համաձայնությունը, ապա մենք չենք լինի այդ սկզբունքը խախտողը:

Հունվարի 16-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Իգոր Պոպով՝ Ռուսաստան, Ստեֆան Վիսկոնտի՝ Ֆրանսիա, Էնդրյու Շոֆեր՝ ԱՄՆ) միջնորդությամբ և մասնակցությամբ Փարիզում տեղի ունեցավ Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]