Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մահացել Է ամերիկացի հանրաճանաչ դերասանուհի Ջուլի Ադամսը

Մահացել Է ամերիկացի հանրաճանաչ դերասանուհի Ջուլի Ադամսը

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 92 տարեկան հասակում Լոս Անջելեսում մահացել Է ամերիկացի հանրաճանաչ դերասանուհի Ջուլի Ադամսը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Variety-ն: Կինոյում եւ հեռուստատեսությունում դերասանուհու դեբյուտը կայացել Է 1949 թվականին, իսկ հռչակը եկել 1954 թվականին՝ «Սեւ ծովալճակի արարածները» ֆիլմի Էկրաններ բարձրանալուց հետո, որտեղ նա խաղացել Է գլխավոր դերերից մեկը:

Մի քանի տասնյակ տարիների ընթացքում Ադամսը նկարահանվել Է 50 ֆիլմերում, ինչպես նաեւ բազմաթիվ հեռուստատեսային նախագծերում: Դրանց թվում են՝ «Փերի Մեյսոնը», «Մեռլոուզ Փլեյս», «Բեւեռլի Հիլզ, 90210», «Նա գրել Է սպանություն» եւ «Մնալ ողջ» ֆիլմերը: Դերասանուհին ուներ երկու որդի եւ չորս թոռ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]