Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Արտգործնախարարությունը վերահաստատում է ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը

Արտգործնախարարությունը վերահաստատում է ԼՂ հակամարտության կարգավորման 
վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետությունը պետք է որոշիչ ձայն ու ներգրավվածություն ունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին փետրվարի 5-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին ասաց գերատեսչության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Առաջին իսկ օրվանից մեր կողմից հստակ ամրագրվել է այն սկզբունքը, որ Արցախի կարգավիճակը և անվտանգությունը գերակա նշանակություն ունեն մեզ համար: Արցախը որոշիչ ձայն և ներգրավվածություն պետք է ունենա իրական և տևական կարգավորման գործընթացում: Սա այն սկզբունքային դիրքորոշումն է, որը ներկայացվել է և' համանախագահներին, և' ադրբեջանական կողմին»,- ասաց Նաղդալյանը:

ԱԳ նախարարության մամուլի խոսնակը նշեց, որ այս հարցում սկզբունքները հստակ ամրագրվել են բազմիցս, և երկրորդ կարծիք չի կարող լինել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]