Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Սան Ռեմոյում մեկնարկում Է իտալական Էստրադային երգի 69-րդ փառատոնը

Սան Ռեմոյում մեկնարկում Է իտալական Էստրադային երգի 69-րդ փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 5-ի երեկոյան Իտալիայի Սան Ռեմո քաղաքում սկսվում Է իտալական Էստրադային երգի նշանավոր փառատոնը: Այս հնագույն երաժշտական ստուգատեսը, որը «Եվրատեսիլ»-ի նախատիպն Է դարձել, անցկացվում Է 1951 թվականից եւ այս տարի կկայանա 69-րդ անգամ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես եւ անցյալ տարի, այս տարի Էլ ստուգատեսի գեղարվեստական ղեկավարը հեռուստահաղորդավար եւ բարդ Կլաուդիո Բալիոնին Է: Նա, հաստատված ավանդույթի համաձայն, կլինի նաեւ գլխավոր հաղորդավարը: Իր կողքին մրցույթի մասնակիցներին ներկայացնելու համար նա հրավիրել Է երկու հանրաճանաչ կատակերգուների՝ Վիրջինիա Ռաֆայելեին եւ Կլաուդիո Բիզիոյին: Մրցույթում իրենց կոմպոզիցիաները հանրության եւ ժյուրիի, ինչպես պրոֆեսիոնալ, այնպես Էլ լրագրողական (հաղթողին ընտրելու համար հաշվարկի բարդ սխեմա Է նախատեսված), դատին կհանձնեն 24 մասնակիցներ: Նրանց թվում վերստին թատրոնի բեմ կվերադառնան քաջ հայտնի Արիզան, Նեկը, Սիմոնե Կրիստիկին, իտալական Էստրադային բեմի վետերան երգչուհի Պատի Պրավոն, որը դուետով ելույթ կունենա երիտասարդ գործընկեր Բրիգայի հետ:

Մրցույթում իր նոր կոմպոզիցիան կներկայացնի Il Volo տրիոն, որը հանդես Է գալիս փոփ-օպերայի ժանրում, եւ որն արդեն Սան Ռեմոյի հաղթող Է դարձել: Այս տարվա նորույթներից Է միասնական մրցույթը՝ առանց երիտասարդ սկսնակ կատարողների համար առանձին անցկացվողի: Արդեն անցյալ տարի Բալիոնին հրաժարվեց ամենաքիչ ձայներ հավաքող մասնակիցներին վաղաժամկետ բացառելուց: Փառատոնն անցկացվում Է հինգ երեկոյի ընթացքում, հաղթողը հայտարարվում Է եզրափակիչ երեկոյի ընթացքում՝ շաբաթ օրը: Հատուկ հյուրերի թվում հայտարարված են հանրաճանաչ երաժիշտներ Էրոս Ռամազոտին, Լուչանո Լիգաբուեն, Ջորջան, ինչպես նաեւ հայտնի տենոր Անդրեա Բոչելին, որը կերգի իր որդու եւ իտալական կինոյի մի խումբ երիտասարդ դերասանների հետ: Օտարերկրացիներից հայտարարված Է միայն բրիտանացի Թոմ Ուոլքերի մասնակցության մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]