Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանը 2018-ին ժողովրդավարության զգալի առաջընթաց արձանագրած երկրներից է. հրապարակվել է «Freedom House»-ի զեկույցը

Հայաստանը 2018-ին ժողովրդավարության զգալի առաջընթաց արձանագրած 
երկրներից է. հրապարակվել է «Freedom House»-ի զեկույցը

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Freedom House» կազմակերպությունը հրապարակել է աշխարհում ժողովրդավարական զարգացումներին նվիրված «Freedom in the World» զեկույցը, որում անդրադարձ կա նաև Հայաստանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, զեկույցում Հայաստանը դասվել է այն երկրների շարքին, որոնք 2018 թվականին զգալի առաջընթացն են արձանագրել ժողովրդավարության առումով:

Զեկույցում նշվում է, որ նախորդ տարի Հայաստանում բազմաթիվ քաղաքացիներ դուրս էին եկել փողոց այդ ժամանակվա իշխանությունների դեմ բողոքի ցույցերով: Նշվում է, որ շարունակվող բողոքի ցույցերը հանգեցրեցին խորհրդարանի կողմից վարչապետ ընտրված  Սերժ Սարգսյանի հրաժարականին, ինչի արդյունքում շարժումը գլխավորող Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ: «Ամիսներ անց, երբ դեկտեմբերին անցկացվեցին արտահերթ խորհրդարանական ընտրություններ, Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքը հաղթանակ տարավ: Խորհրդարանական մեծամասնությունը խոստացել է աջակցել կոռուպցիայի դեմ պայքարին, թափանցիկ աշխատելաոճին, հաշվետվողականությանը»,- ասված է զեկույցում:  

2018 թվականին ժողովրդավարության առումով առաջընթաց գրանցած երկրներից են նաև Անգոլան, Էկվադորը, Եթովպիան, Մալայզիան: Դիտարկված 195 երկրների թվում ազատության առումով ամենաբարձր գնահատականը ստացել են Նորվեգիան, Շվեդիան, Ֆինլանդիան, ամենաանազատներն են Սիրիան, Հարավային Սուդանը, Թուրքմենստանը, Հյուսիսային Կորեան, Տաջիկստանն ու Ուզբեկստանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]