Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

«Ալաշկերտ»-ը ոչ-ոքի է խաղացել «Ակտոբե»-ի հետ

«Ալաշկերտ»-ը ոչ-ոքի է խաղացել «Ակտոբե»-ի հետ

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ալաշկերտը» երկրորդ ստուգողական հանդիպումն անցկացրեց Անթալիայում ընթացող ուսումնամարզական հավաքի ընթացքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցակիցն էր Ղազախստանի առաջատար ակումբներից մեկը` «Ակտոբեն», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին, ով շարունակում է ապաքինվել ծնկի ծանր վնասվածքից հետո: Խաղն ավարտվեց 1:1 հաշվով:

Առաջին խաղակեսում մրցակիցը կարողացավ բացել հաշիվը հակագրոհի արդյունքում, իսկ երկրորդ խաղակեսում պատասխան գոլը գեղեցիկ հեռահար հարվածով հեղինակեց Արտակ Եդիգարյանը:

Առաջին արտասահմանյան հավաքի վերջին` երրորդ խաղում, «Ալաշկերտը» կհանդիպի Ուկրաինայի Պրեմիեր լիգայում հանդես եկող «Մարիուպոլին»:

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]