Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ռուսաստանի վիճակագրական ծառայությունն արձանագրել է 2012թ-ից ի վեր տնտեսության ռեկորդային աճ

Ռուսաստանի վիճակագրական ծառայությունն արձանագրել է 2012թ-ից ի վեր 
տնտեսության ռեկորդային աճ

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի պետական վիճակագրության դաշնային ծառայության  տվյալներով՝ երկրում ՀՆԱ-ի աճը 2018-ին նախնական գնահատականներով կազմել է 2.3 տոկոս: Տնտեսության աճի տեմպերը 2018-ին  դարձել են ամենաբարձրը 2012թ-ից հետո, երբ աճը կազմել էր 3.7 տոկոս: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

2013-ին արձանագրված տվյալներով՝ Ռուսաստանում վերջին տարիներին  ՀՆԱ-ի աճի գնահատականը 1.8 տոկոսից չէր բարձրացել, ամենավատ ցուցանիշը գրանցվել էր 2015թ-ին, երբ ՀՆԱ-ն նվազել էր 2.5 տոկոսով:

ՀՆԱ-ի ծավալը ընթացիկ գներով 2018թ-ին կազմել է 103 տրլն 626.6 մլրդ ռուբլի:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]