Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՌԴ-ն և Վրաստանը համաձայնության են եկել Հայաստանի համար կարևոր ցամաքային առևտրային միջանցքներ ձևավորելու հարցում. «Կոմերսանտ»

 ՌԴ-ն և Վրաստանը համաձայնության են եկել Հայաստանի համար կարևոր ցամաքային 
առևտրային միջանցքներ ձևավորելու հարցում. «Կոմերսանտ»

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվան ու Թբիլիսին ավարտին են հասցրել Հայաստանի համար կենսական կարևորություն ունեցող այլընտրանքային ցամաքային ճանապարհի գործարկման ուղղությամբ ծավալվող քննարկումները: Կողմերն ամբողջացրել են «Ապրանքների առևտրի մաքսային վարչարարության և մոնիթորինգի մեխանիզմների մասին» համաձայնագրի դրույթները կյանքի կոչելու ընթացակարգերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ռուսական «Կոմերսանտ» պարբերականը՝ հղում անելով Ռուսաստանի կառավարությունում իր աղբյուրին:

Համաձայնագիրը թույլ է տալիս օգտագործել Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքներն առևտրի և տարանցման համար:

Նշվում է, որ համաձայնագիրը ստորագրվել է 2011թ. Ժնևում. այն փաստաթղթերի փաթեթի մի մասն է, որով Ռուսաստանն անդամակցել է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը:

«Ռուսաստանն Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցել է 2012թ., սակայն Վրաստանի հետ համաձայնագիրը, որը ենթադրում է երկու երկրների միջև առևտրային երեք միջանցքի ձևավորում, որոնցից երկուսն անցնելու են Աբխազիայով և Հարավային Օսիայով, այդպես էլ չի աշխատել: Մոսկվայից և Թբիլիսիից 7 տարի է պահանջվել, որպեսզի նախապատրաստվեն դրա իրականացմանը»,- գրում է պարբերականը:

Պարբերականի աղբյուրը վստահեցրել է, որ այս պահին համաձայնեցված մեխանիզմների իրականացման համար խոչընդոտներ չկան:

Ապրանքների հոսքի մոնիթորինգով և մակնշմամբ զբաղվելու է շվեյցարական Societe Generale de Surveillance ընկերությունը: Նշվում է, որ շվեյցարական ընկերության հետ վրացական կողմը պայմանագիր է կնքել 2017 թվականին, իսկ Ռուսաստանը՝ 2018 թվականին: Ընկերության ներկայացուցիչները պետք է ներկա գտնվեն առևտրային միջանցքներ մտնող և դրանցից դուրս եկող մաքսային տերմինալներում: Միջանցքների հստակ աշխարհագրական կոորդինատները ամրագրված են 2011թ. համաձայնագրում:

Պայմանավորվածությունների համաձայն՝ Societe Generale de Surveillance աշխատակիցներն աշխատանքի կանցնեն այն ժամանակ, երբ ՌԴ-ից և Վրաստանից կստանան իրենց աշխատանքի դիմաց տրամադրվող գումարները: Ռուսաստանը վճարումը կատարել է 2018թ. հունիսին, վրացական կողմը՝ անցած տարվա նոյեմբերին:

Մոնիթորինգի մեկնարկի վերջնական ժամկետը կողմերը կորոշեն համատեղ կոմիտեի նիստում, որը ստեղծվել է 2011թ. համաձայնագրի համաձայն: Կոմիտեն առաջին նիստը կանցկացնի Շվեյցարիայում, փետրվարի 6-ին:

Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն «Կոմերսանտ»-ին հաստատել է, որ համաձայնագրի իրականացման նախապատրաստումն ավարտվել է: «Բավականին երկար ժամանակ պահանջվեց: Դա բացատրվում է նրանով, որ նախագիծը շատ ոչ սովորական է: Այդպիսի նախադեպ ոչ մի տեղ չկա, և ամեն ինչ առաջին անգամ է իրականացվում»,- ասել է Աբաշիձեն: Նա հավելել է, որ վրացական կողմը հույս ունի անցնել փաստաթղթի իրագործմանը:

Պարբերականը նաև նշում է, որ համաձայնագրի իրականացման մեկնարկով շահագրգռված է նաև Հայաստանը: Նշվում է, որ Հայաստանի համար Հարավային Օսիայով անցնող միջանցքը դիտարկվում է որպես այլընտրանք Լարսի անցակետին, որը ձմռանը հաճախ է փակվում ձյան պատճառով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]