Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Քաղցկեղը հայտնաբերման վաղ կամ նախաքաղցկեղային փուլերում հեշտ է բուժվում

Քաղցկեղը հայտնաբերման վաղ կամ նախաքաղցկեղային փուլերում հեշտ է 
բուժվում

 ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղցկեղի հիվանդացության մակարդակով հանրապետությունում առաջին տեղում շարունակում է մնալ Գեղարքունիքի մարզը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայ-ամերիկյան առողջության կենտրոն» հիմնադրամի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը:

Նրա խոսքով՝ «Հայ-ամերիկյան առողջության կենտրոն»-ում 2018 թվականին 60 հազար հետազոտություն է իրականացվել: «Կրծքագեղձի հետազոտության է ենթարկվել 21 հազար 329 կին, որոնցից 1575-ի մոտ արձանագրվել է կրծքագեղձի քաղցկեղ, 1139-ի մոտ էլ նախաքաղցկեղային փուլ էր»,-ասաց նա:

Խաչանուշ Հակոբյանը մտահոգիչ համարեց անցած տարի տղամարդկանց մոտ կրծքագեղձի քաղցկեղի հայտնաբերման դեպքերը: «154 տղամարդ ենթարկվել է մամոգրաֆիկ զննության, ինչի արդյունքում հայտնաբերվել է  քաղցկեղի 12 դեպք»,-հավելեց նա:

Խաչանուշ Հակոբյանի խոսքով՝ 3131 վահանաձև գեղձի հետազոտության արդյունքում 1212-ի մոտ բարակ ասեղային ասպիրացիա ենք կատարել, որի արդյունքում 400 այցելուի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել: «Գինեկոլոգիական զննության է ենթարկվել 16 հազար 90 կին, 38-ի մոտ արգանդի վզիկի քաղցկեղ, 56-ի մոտ նախաքաղցկեղային վիճակ է եղել»,-ասաց կենտրոնի տնօրենը՝ հորդորելով յուրաքանչյուր տարի այցելել բժշկի՝ հետազոտության, նույնիսկ գանգատներ չունենալու դեպքում:

Հակոբյանն ընդգծեց, որ քաղցկեղը հայտնաբերման վաղ փուլում, կամ նախաքաղցկեղային փուլում, բուժվում է հեշտ, և այս պարագայում մարդկային կյանքը փրկվում է:

«Պետք է փաստեմ, որ նոր սերունդը շատ ավելի ուշադիր է առողջության նկատմամբ»,- ասաց նա:

Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի ճառագայթային ախտորոշման բաժնի պետ Հովհաննես Վարդևանյանն էլ հավելեց, որ քաղցկեղի դեմ պայքարը թիմային աշխատանք է, և այդ հիվանդության կանխարգելումն ու բուժումը ևս թիմային աշխատանքի արդյունք է: «Հայաստանը բավական ներուժ ունի՝ քաղցկեղի հետ կապված վերջնական և ճիշտ ախտորոշում կատարելու համար»,- նշեց բանախոսը:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]