Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սոֆիայում Սպիտակի երկրաշարժին նվիրված միջոցառում է անցկացվել

Սոֆիայում Սպիտակի երկրաշարժին նվիրված միջոցառում է անցկացվել

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոֆիայի Կարմիր Խաչի կենտրոնակայանում տեղի է ունեցել 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-ամյա տարելիցին նվիրված հանդիսավոր արարողություն, որը կազմակերպել էր Բուլղարիայում ՀՀ դեսպանությունը՝ բուլղարական Կարմիր Խաչի հետ համագործակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, իր խոսքում Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն իր խորին շնորհակալությունն է հայտնել բուրլղար լեռնային փրկարարներին, որոնք երկրաշարժի երկրորդ օրը 16 հոգուց բաղկացած ջոկատ ուղարկեցին Սպիտակ՝ փլատակների տակից հանելով 150 մարդկանց, այդ թվում վեցին՝ ողջ վիճակում: Դեսպանն իր երախտագիտությունն է հայտնել Բուլղարիայի ժողովրդին և կառավարությանը, ինչպես նաև բուլղարահայ համայնքային կազմակերպություններին և Կարմիր խաչին։ Երկրաշարժի գոտում իրականացված փրկարարական աշխատանքներում ցուցաբերած խիզախության, երկրաշարժի հետևանքների վերացման և վերականգնողական աշխատանքներին ակտիվ մասնակցության համար բուլղար փրկարարներին, ինչպես նաև այդ աշխատանքներում ներգրավված կազմակերպությունների ներկայացուցիչներին հանձնվել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պատվոգրերը:

Պատվոգրերի հանձնման ժամանակ փրկարարներն ու բուլղարական և բուլղարահայ կազմակերպությունների ներկայացուցիչները կիսվել են իրենց տպավորություններով՝ վերհիշելով փրկարարական և վերականգնողական աշխատանքներին առնչվող առանձին դրվագներ:

Արարողության ընթացքում ցուցադրվել են հատվածներ երկրաշարժի օրերին հայ օպերատորների և բուլղար փրկարարների կողմից նկարահանված փաստա-վավերագրական ժապավեններից:

Միջոցառմանը մասնակցել են  ԲՀ արտաքին գործերի փոխնարար Յուրի Շտերկը (Yuri Sterk), ԲՀ խորհրդարանի Բուլղարիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի նախագահ Նիկոլայ Տիշևը (Nikolay Tishev), ԲՀ առողջապահության և պաշտպանության նախարարությունների պաշտոնյաներ, փրկարար ստորաբաժանումների ղեկավարներ: Ներկա էին նաև Սոֆիայում հավատարմագրված տարբեր երկրների դեսպաններ ու դիվանագետներ, Սոֆիայի և Պլովդիվի հայկական համայնքային կազմակերպությունների ղեկավարները:

Միջոցառումը լուսաբանել են տասնյակից ավելի լրատվական գործակալություններ, այդ թվում՝ Բուլղարական կենտրոնական հեռուստաալիքներն ու թերթերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]