Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ալֆոնսո Կուարոնը ԱՄՆ-ի ռեժիսորների գիլդիայի գլխավոր մրցանակն է ստացել «Ռոմա» ֆիլմի համար

Ալֆոնսո Կուարոնը ԱՄՆ-ի ռեժիսորների գիլդիայի գլխավոր մրցանակն է ստացել «Ռոմա» ֆիլմի համար

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեքսիկացի Ալֆոնսո Կուարոնը ԱՄՆ-ի ռեժիսորների գիլդիայի գլխավոր մրցանակն Է ստացել գլխավոր անվանակարգում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարվել Է Լոս Անջելեսում (Կալիֆոռնիայի նահանգ) այդ պարգեւի հանձնման արարողության ժամանակ:

Կուարոնը «Լիամետրաժ ֆիլմի լավագույն ռեժիսոր» կատեգորիայում պարգեւն ստացել Է «Ռոմա» կինոնկարի (2018 թ.) ստեղծման աշխատանքի համար, որը պատմում Է 1970-ական թվականներին մեքսիկական ընտանիքի դրամատիկ ճակատագրի մասին: Ավելի վաղ նա «Ոսկե գլոբուս» եւ «Քննադատների ընտրությունը» պարգեւներին Էր արժանացել նույն այդ կատեգորիայում: Բացի այդ, ժապավենի ստեղծման աշխատանքը նրան բերել Էր «Օսկար»-ի անվանակարգ: ԱՄՆ-ի ռեժիսորների գիլդիայի պարգեւի համար Կուարոնի հետ մրցակցում Էին Բրեդլի Քուփերը, որը նկարահանել Է «Աստղը ծնվեց» կինոնկարը (2018 թ.), Փիթեր Ֆարելին («Կանաչ գիրքը», 2018 թ.), Սփայք Լին («Սեւ կլանայինը», 2018 թ.) եւ Ադամ Մաքսեյը («Իշխանություն», 2018 թ.):

ԱՄՆ-ի ռեժիսորների գիլդիայի մրցանակաբաշխությունն անցկացվել Է 71-րդ անգամ: Հաղթողներն ավանդաբար արձանիկ են ստանում ռեժիսորական բազկաթոռի տեսքով: Վերջին տաասնամյակների ընթացքում ԱՄՆ-ի ռեժիսորների գիլդիայի գլխավոր մրցանակի դափնեկիրները հազվադեպ բացառությամբ «Օսկար»-ի մրցանակակիրներ են դարձել լավագույն ռեժիսորական աշխատանքի համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]