Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Փետրվար

Իլոն Մասքն առաջին անգամ շարժիչ Է փորձարկել Starship միջմոլորակային տիեզերանավի համար


ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների SpaceX ընկերությունը կատարել Է Starship տիեզերանավի համար նախատեսված շարժիչի առաջին կրակային փորձարկումները, տիեզերանավ, որը կատարելու Է միջմոլորակային թռիչքներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Իրականացվեց Starship տիեզերանավի համար Raptor շարժիչի առաջին հրամաքրումը: Այնքան հպարտ եմ SpaceX-ի թիմի հիանալի աշխատանքով»,- փետրվարի 4-ին գրել Է Մասքը Twitter-ում՝ հաղորդագրությանը կցելով շարժիչի հրամաքրման տեսագրությունը:

Միջմոլորակային թռիչքների համար նախատեսված Starship տերեզերանավը միաժամանակ կլինի նաեւ SpaceX-ի կողմից ստեղծված Big Falcon Rocket գերծանր տանող հրթիռի երկրորդ աստիճանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստիան:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ