Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մոսկվայի կենտրոնում չորս մարդ է մահացել հրդեհից

Մոսկվայի կենտրոնում չորս մարդ է մահացել հրդեհից

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի կենտրոնի Նիկիտյան ճեմուղու թիվ 12 շենքում չորս մարդ Է մահացել հրդեհից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել են արտակարգ իրավիճակների նախարարության քաղաքային վարչության մամուլի ծառայությունում: «Նիկիտյան ճեմուղում բռնկած հրդեհից չորս մարդ Է մահացել»,- նշել են մամուլի ծառայությունում:

Պատահարի հետտեւանքով տուժել Է երեք մարդ, 42-ին փրկել են: 2 հազար քառակուսի մետր տարածք ճարակած հրդեհին տրվել Էր բարդության բարձր մակարդակ: Հրդեհի մարումը բարդանում Էր նրանով, որ շենքն ունի փայտյա ծածկեր, իսկ բնակարաններից շատերը ենթարկվել են վերապլանավորման:

Նիկիտյան ճեմուղու թիվ 12 շենքը կառուցվել Է 1912 թվականին, այն դասվում Է մշակութային ժառանգության օբյեկտների թվին: Շենքում տեղավորված Է ավելի քան 100 բնակարան: Հարեւանությամբ գտնվում Է Արեւելքի պետական թանգարանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]