1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայաստանի համար ժողովրդավարությունն անշրջելի է. վարչապետը և Բունդեսթագի նախագահը քննարկել են միջխորհրդարանական կապերի սերտացման հարցեր

Հայաստանի համար ժողովրդավարությունն անշրջելի է. վարչապետը և Բունդեսթագի 
նախագահը քննարկել են միջխորհրդարանական կապերի սերտացման հարցեր

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Դաշնային Հանրապետություն այցի շրջանակում փետրվարի 1-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեին:

Բունդեսթագի նախագահ  Վոլֆգանգ Շոյբլեն նշել է, որ մեծ պատիվ է Գերմանիայում հյուրընկալել Հայաստանի վարչապետին և քննարկել երկու երկրների միջև համագործակցության հարցերը:  

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է մեր երկրում տեղի ունեցող գործընթացները` ընդգծելով, որ 2018 թ. դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններով ավարտվել է հեղափոխության առաջին փուլը Հայաստանում, և այժմ տնտեսական հեղափոխության ժամանակն է: «Հայաստանի համար ժողովրդավարությունն անշրջելի է: Քաղաքական փոփոխություններից հետո պետք է իրականացնենք տնտեսական փոփոխություններ, քանի որ հեղափոխությունը հաջողելու հաջորդ կարևոր բաղկացուցիչը տնտեսական զարգացումն է», - նշել է վարչապետը:

Զրուցակիցները բարձր են գնահատել երկու երկրների միջև քաղաքական երկխոսության մակարդակը և հայ-գերմանական միջպետական հարաբերությունների զարգացման գործում կարևորել միջխորհրդարանական կապերի սերտացումն ու խորացումը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանն անցում է կատարել լիարժեք խորհրդարանական կառավարման համակարգի, և այս առումով Գերմանիայի՝ որպես կայացած խորհրդարանական ավանդույթներ ունեցող երկրի փորձն օրինակելի է, իսկ գերմանացի խորհրդարանականների հետ շփումների ակտիվացումը՝ կարևոր։ Վոլֆգանգ Շոյբլեն իր հերթին նշել է, որ Հայաստանը կարևոր գործընկեր է Գերմանիայի համար, և Գերմանիան պատրաստ է կիսվել խորհրդարանական կառավարման ոլորտում իր կուտակած փորձով և հաջողություններով:

ՀՀ վարչապետը և Բունդեսթագի նախագահը քննարկել են Հայաստան-Եվրամիություն փոխգործակցության ամրապնդման հեռանկարները, որը ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի  ստորագրումից հետո նոր փուլ է մտել: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է հնարավորինս սեղմ ժամկետներում ԵՄ անդամ-երկրների կողմից համաձայնագրի վավերացման կարևորությունը:

Կողմերը մտքեր են փոխանակել հայ-գերմանական փոխգործակցության հետագա ընդլայնման, Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման, Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին վերաբերող հարցերի շուրջ:

Վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել 2016թ. Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունումը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]