Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Սիրիային նվիրված ԵՄ-ի երրորդ խորհրդաժողովը մարտի 12-14-ին տեղի կունենա Բրյուսելում. Մոգերինի

Սիրիային նվիրված ԵՄ-ի երրորդ խորհրդաժողովը մարտի 12-14-ին տեղի կունենա Բրյուսելում. Մոգերինի


ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ-ն Սիրիայի ապագային նվիրված Բրյուսելյան երրորդ խորհրդաժողովը կանցկացնի մարտի 12-14-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 1-ին հայտնել Է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:
«Ես կօգտվեմ այն տեղեկատվությունը ձեզ հետ կիսելու հնարավորությունից, որ մենք Բրյուսելյան երրորդ խորհրդաժողովն ենք կազմակերպում Սիրիայի եւ այդ տարածաշրջանի ապագայի շուրջ: Այն մարտի 12-14-ին տեղի կունենա Բրյուսելում»,-ասել Է Մոգերինին՝ ելույթ ունենալով ԵՄ-ի երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում:
Նա խոստացել Է պատմել «այդ խորհրդաժողովի նախապատրաստման եւ հայեցակարգի մասին»:
«Ցանկանում եմ ասել, որ մենք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով նոր հատուկ դեսպանորդ Գեյր Պեդերսենի հետ կարծիքներ փոխանակեցինք այն բանի շուրջ, թե ինչ օգուտ կարելի Է քաղել այդ խորհրդաժողովից ոչ միայն հումանիտար օգնության գծով, այլեւ այն առումով, թե մենք ինչպես կարող ենք աջակցել Սիրիայում քաղաքական անցմանը եւ դրանում ՄԱԿ-ի դերին»,-նշել Է նա:
Եվրոպական դիվանագիտության ղեկավարն ընդունել Է, որ պատվիրակների մոտ կայացած այսօրվա հանդիպմանը ժամանակ չի եղել քննարկել Սիրիայի թեման: «Մենք դա կանենք ԵՄ-ի երկրների ԱԳ նախարարների խորհրդի հաջորդ՝ փետրվարի կեսերին, երկու շաբաթ հետո, կայանալիք հանդիպմանը»,-ասել Է Մոգերինին:
Փետրվարին Աստանայում պլանավորված Է Սիրիային նվիրված հերթական գագաթնաժողովը՝ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի ղեկավարների մասնակցությամբ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]