Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանի քաղաքացիները բարձր են գնահատում ԵՄ դերը երկրում ընթացող բարեփոխումներում. ՀԱՐՑՈՒՄ

Հայաստանի քաղաքացիները բարձր են գնահատում ԵՄ դերը երկրում ընթացող 
բարեփոխումներում. ՀԱՐՑՈՒՄ

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի քաղաքացիներն ակնհայտ բարձր են գնահատում Եվրոպական Միության դերը՝ Հայաստանում ընթացող տնտեսական և քաղաքական բարեփոխումներում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը՝ ներկայացնելով կենտրոնի կողմից և ժողովրդավարության ազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացված հարցման արդյունքները: «Չնայած նրան, որ հայկական թավշյա հեղափոխությունը չուներ աշխարհաքաղաքական ուղղվածություն, հայաստանցիների դրական տրամադրվածությունը ԵՄ-ի նկատմամբ պայմանավորված է այն հանգամանքով, որ անկախության տարիներին ԵՄ-ն Հայաստանում բավական ակտիվ է եղել, ԵՄ-ն և եվրոպական երկրները լուրջ աջակցություն են ցուցաբերում Հայաստանի քաղաքացիական հասարակությանը»,-ընդգծեց Գրիգորյանը:

Հարցման նպատակն էր ուսումնասիրել Հայաստանի քաղաքացիների տրամադրությունները միջազգային կազմակերպությունների նկատմամբ՝ ինչպիսիք են ԵՄ-ն, ԵԱՏՄ-ն, ՀԱՊԿ-ն և ՆԱՏՕ-ն:

Համեմատական անցկացնելով նախորդ տարի անցկացված նույն հարցումների հետ՝ Ստեփան Գրիգորյանը նշեց, որ նոր հարցումների արդյունքներով Ռուսաստանի նկատմամբ Հայաստանի հասարակության դիրքորոշումը ավելի դրական է դարձել, կրճատվել է մարդկանց թիվը, ովքեր Ռուսաստանին չեն համարում Հայաստանի դաշնակից: «Եթե 2017 թվականին հարցվածների միայն 25.67 տոկոսն էր համարում, որ Ռուսաստանը ապահովում է Հայաստանի անվտանգությունը, ապա արդեն 2018 թվականին այդ թիվն աճել է և հասել  30.28-ի: Եթե 2017 թվականի հարցվածների միայն 40.11 տոկոսն էր դրական գնահատել Ռուսաստանի դերը ղարաբաղյան հարցի վերաբերյալ բանակցություններում, ապա 2018-ին թիվն ավելացել է ավելի քան 8 տոկոսով»,-ասաց նա:

Գրիգորյանի խոսքով՝ 2018 թվականի հարցումների արդյունքներով՝ Հայաստանի քաղաքացիների վստահությունն ավելացել է ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի նկատմամբ: «Թավշյա հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը բազմիցս ընդգծել է ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում անդամակցության և համագործակցության շարունակման երկրի պատրաստակամությունը»,-նշեց Գրիգորյանը:

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահի խոսքով՝ Հայաստանում գերակշռում է այն գաղափարը, որ Հայաստանը պետք է վարի բազմավեկտոր արտաքին քաղաքականություն, և, հետևաբար, հարցվածների մեծ մասը վստահություն ունի նաև ՆԱՏՕ-ի նկատմամբ: «Ինչպես 2017-ին, 2018 թվականին ևս բավականին բարձր է քաղաքացիների թիվը, որոնք ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը մասամբ պայմանավորում են ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ սերտ համագործակցությամբ»,-նշեց նա:

 Հարցումն անցկացվել է Հայաստանի  6 քաղաքներում՝ Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Մարտունիում, Վայքում, Եղեգնաձորում: Մենք ներգրավել ենք Հայաստանի ամենամարդաշատ շրջանները:

Անանուն հարցումն օգոստոս-սեպտեմբեր ամիսներին իրականացվել է հարցաթերթիկների միջոցով 796 անձանց շրջանում:

 Հարցման ընթացքում քաղաքացիները պատասխանել են 19 հարցի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]