Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Բիզնես, մշակույթ, բժշկություն. Քյոլնում բնակվող հայերը ներկայացված են ամենատարբեր ոլորտներում

Բիզնես, մշակույթ, բժշկություն. Քյոլնում բնակվող հայերը ներկայացված են 
ամենատարբեր ոլորտներում

ՔՅՈԼՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գերմանիայի Քյոլն քաղաքում բնակվում է մոտ 8 հազար հայ։ Նրանք ներկայացված են ամենատարբեր ոլորտներում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Գերմանիայից, այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Հայ առաքելական եկեղեցու Գերմանահայոց թեմի առաջնորդ Սերովբե վարդապետ Իսախանյանը։

«Քյոլնում ու նրա շրջակայքում ապրում է մինչև ութ հազար հայ, այս թիվը պետք է մոտավոր ընդունել, որովհետև հստակ վիճակագրություն չունենք։ Ինչու են Քյոլնում հայերը շատ, որովհետև այն արդյունաբերական շրջան է։ Հայերը ներկայացված են ամենատարբեր ոլորտներում ՝ բիզնես, մշակույթ, առողջապահություն, իրավաբանություն։ Կարող ենք ասել, որ Գերմանիայի հայ համայնքը կազմավորման փուլում է, որովհետև վերջին շրջանում ամենատարբեր երկրներից եկած հայերը կամաց-կամաց միմյանց հետ մերվում են»,-ասաց նա։ Համայնքում չկան ընդգծված հարուստներ, հիմնականում միջին խավ է։ 

Վարդապետը նկատեց, որ Գերմանիայի հայ համայնքում վերջին ամիսներին հայաստանյան փոփոխությունների հետ կապված շատ դրական տրամադրվածություն կա։

«Ես անձնապես պատկանում եմ մի պարսկահայ սերնդի, ով տարիներ առաջ տունդարձի ճանապարհը բռնեց։ Եվ ես շատ ուրախ կլինեմ, որ շատերի համար կրկին տունդարձի հնարավորություն լինի։ Հատկապես գոնե այն խումբը, որը Հայաստանից դուրս է եկել առողջական խնդիրների, քաղաքական, սոցիալական և այլ պատճառներով։ Սա մի հույս է, որ ամեն մի հայի մեջ պետք է ապրի»,-ավելացրեց Գերմանահայոց թեմի առաջնորդը։

Քյոլնը արդյունաբերական հայտնի Ռուրի շրջանում գտնվող, Գերմանիայի տնտեսապես ամենազարգացած Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա երկրամասի ամենախոշոր քաղաքն է։ Տարբեր աղբյուրների համաձայն այստեղ մինչև ութ հազար հայ է բնակվում։ Քյոլնի հայկական համայնքն ամենախոշորն է Գերմանիայի տարածքում։ Այստեղ է գտնվում նաև Հայ Առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի առաջնորդարանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]