Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Փետրվար

#ԿինոՇաբթի. «Ֆավորիտուհին» և ևս 4 նոր ֆիլմ կհայտնվի հայկական կինովարձույթում


ԵՐԵՎԱՆ,  31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր #ԿինոՇաբթի է: «Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ամեն հինգշաբթի ընթերցողին պատմել տվյալ շաբաթվա կինոպրեմիերաների մասին: Հունվարի 31-ից երևանյան կինոթատրոններում հնարավոր կլինի դիտել 5 նոր ֆիլմ:

«Ֆավորիտուհին»

Ֆիլմի իրադարձությունները ծավալվում են 18-րդ դարում, արքայական պալատում: Անգլիան և Ֆրանսիան պատերազմում են, իսկ այդ նույն ժամանակ պալատական այրերն ու տիկնայք դավեր են նյութում միմյանց դեմ՝ արժանանալու Ստյուարտների տոհմի վերջին ժառանգի բարեհաճությանը, իսկ նրա ֆավորիտուհին դառնալու  համար դիմում են ամենաանհավանական քայլերի:

Ռեժիսոր`Յորղոս Լանտիմոս, դերերում՝ Էմմա Սթոուն, Ռեյչել Ուայզ, Էմմա Դելվս և այլք:

«Սպիտակ տղա Ռիքը»

Պատմությունը կրտսեր Ռիչարդ Վերշի կրտսերի մասին է: Վերջինս ընդամենը 14 տարեկանում դառնում է Հետաքննությունների դաշնային բյուրոյի  ամենաերիտասարդ գործակալը: Նրա հիմնական նպատակը հորը բանտից փրկելն է:

Ռեժիսոր՝Յան Դեմանժ, դերերում՝Մեթյու Մակքոնահի, Ռիչի Մերիտ, Բել Պաուլի և այլք:

 «Փրկել Լենինգրադը»

1941թ., սեպտեմբեր: Երիտասարդ սիրահարներ Կոստյան և Նաստյան, հանգամանքների բերումով հայտնվում են Լենինգրադի շրջափակումից մարդկանց դուրս բերող նավի վրա: Գիշերը նավը փոթորկի մեջ է ընկնում, սակայն առաջինն աղետի  վայրում հայտնվում են ոչ թե փրկարարները, այլ թշնամու ինքնաթիռները: Պատմությունը հիմնված է իրական դեպքերի վրա:

Ռեժիսոր՝Ալեքսեյ Կոզլով, դերերում՝ Մարիա Մելնիկովա, Անդրեյ Միրոնով-Ուդալով, Անաստասիա Մելնիկովա և այլք:

 «Հապճեպ ընտանիք»  

Ամուսինները չեն կարողանում երեխա ունենալ և որոշում են դիմել որդեգրման: Երեք երեխա որդեգրելով, երեխա չունեցող զույգը չէր էլ կարող պատկերացնել, թե որքան խնդիրներ են նրանք ունենալու: Հետաքրքիր արկածներն առջևում են...

Ռեժիսոր՝ Շոն Անդերս, դերերում՝ Մարկ Ուոլբերգ, Ռոուզ Բիրն, Իզաբելա Մոներ և այլք:

«Միրայն ապագայից»  

Փոքրիկ Քունի ընտանիքը համալրվում է նոր անդամով.ծնվում է նրա փոքր քույր Միրայը: Քունը շատ է խանդում ծնողներին, քանի որ նրանք ամբողջ օրն ուշադրություն են դարձնում միայն նորածին փոքրիկին:  Մի օր, պատահականության արդյունքում, Քունը հայտնվում է առեղծվածային աշխարհում, որտեղ միավորվում են ներկան, անցյալն ու ապագան: Նա հանդիպում է իր բոլոր բարեկամներին, ովքեր ապրում են տարբեր ժամանակաշրջաններում ու բացահայտում բոլորովին նոր աշխարհ...

Ռեժիսոր՝ Մամորու Հոսոդա, դերերում՝ Ռեբեկա Հոլ, Ջոն Չո, Ստեֆանի Շե և այլք:

Տեղեկացնենք, որ #ԿինոՇաբթի նախագիծը պատրաստվել է «Մոսկվա», «Սինեմա Սթար», «Կինոպարկ» կինոթատրոնների տրամադրած տվյալներով:

Նախագծի հեղինակ՝ Ռոզա Գրիգորյան

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ