Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը հետաձգեց Քոչարյանի պաշտպանների դիմումի քննությունը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը հետաձգեց Քոչարյանի պաշտպանների 
դիմումի քննությունը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների դիմումի քննությունը կշարունակի փետրվարի 1-ին: Պաշտպանները բողոքարկում են առաջին ատյանի դատարանի՝ հունվարի 18-ի որոշումը, որով բավարարվել է Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ և մերժվել՝ պաշտպանների միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասաց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը՝ հայտնելով, որ նիստը հետաձգվել է:

«Բողոքն ամբողջությամբ ներկայացված է: Մնում է, որ մյուս պաշտպանները որոշ չափով իրենց նկատառումները ներկայացնեն, և պարոն Քոչարյանը ունի ասելիք»,- ասաց Ալումյանը:

Նիստը կշարունակվի փետրվարի 1-ին, ժամը 15:00-ին:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում գործը քննում է դատավոր Մնացական Հարությունյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]