Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Մայիս 2022

Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Թունիսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում  Թունիսի Հանրապետության 
արտակարգ և լիազոր դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն  ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Թունիսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամեդ Ալի Շիհին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվութան և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հաջողություն մաղթել իր կարևոր և պատասխանատու աշխատանքում:

Նախարարը և դեսպանն արձանագրել են երկկողմ առևտրի ցածր ցուցանիշները և պատրաստակամություն հայտնել գործադրելու դրանց բարելավմանը միտված ջանքեր:

Կողմերը քննարկել են առաջիկայում համատեղ ներդրումային համաժողով անցկացնելու հնարավորությունը, որի ընթացքում տեղի կունենան նաև գործարարների B2B ձևաչափի հանդիպումներ, կներկայացվեն տարբեր ներդրումային ծրագրեր:

Նախարար Խաչատրյանը նշել է, որ Թունիսը արդյունաբերական գոտիների, փոքր և միջին ձեռներեցության զարգացման գործում հաջող փորձառություն  ունի, որով թունիսցի ձեռնարկատերերը կարող են կիսվել հայ գործարարների հետ: Նախարարի խոսքով՝ հայ գործարարներն էլ, իրենց հերթին, կարող են առաջարկել դիտարկել իրանական, ԵԱՏՄ շուկաներում գործունեություն ծավալելու, համատեղ ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև ներդրումների պաշտպանության երկկողմ համաձայնագիր մշակելու հնարավորությանը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]