Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Վարչապետի պաշտոնական այցը Գերմանիա մեկնարկում է Քյոլն քաղաքից. Փաշինյանը հանդիպումներով հագեցած օր կունենա

Վարչապետի պաշտոնական այցը Գերմանիա մեկնարկում է Քյոլն քաղաքից. Փաշինյանը 
հանդիպումներով հագեցած օր կունենա

ՔՅՈԼՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Գերմանիա մեկնարկում է Քյոլն քաղաքից: Ինչպես Գերմանիայից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, հունվարի 30-ի ուշ երեկոյան վարչապետի ինքնաթիռը վայրէջք կատարեց Քյոլնի «Քյոլնն-Բոնն» օդանավակայանում:

Վաղ առավոտից օրը հագեցած է լինելու հանդիպումներով. վարչապետը նախ կհանդիպի KFW բանկի Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Զիմելկայի հետ, ապա կմեկնի Քյոլնի տեխնիկական համալսարան, որտեղ կհանդիպի համալսարանի ղեկավար կազմի հետ: Այստեղ նախատեսվում է համագործակցության հուշագրի ստորագրում Քյոլնի տեխնիկական համալսարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական ինստիտուտի միջև: Համալսարանում վարչապետը հանդես կգա ելույթով, ապա կպատասխանի ուսանողների ու պրոֆեսորադասախոսական կազմի հարցերին:

Հաջորդ կանգառը լինելու է Քյոլնի քաղաքապետարանը, որտեղ Նիկոլ Փաշինյանը կհանդիպի քաղաքապետ Հենրիետե Ռեքերի հետ: Ի պատիվ ՀՀ վարչապետի՝ Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա երկրամասի դաշնային, եվրոպական և միջազգային հարցերով նախարար Շտեֆան Հոլդհոֆ Ֆյորտների կողմից ճաշ կմատուցվի: Այնուհետև Փաշինյանը կայցելի Քյոլնի Մայր տաճար, իսկ ավելի ուշ արդեն կմեկնի Հայ Առաքելական եկեղեցու Գերմանահայոց թեմի առաջնորդարան: Այստեղ ՀՀ վարչապետը կհանդիպի տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, կզրուցի համայնքին հետաքրքրող հարցերի շուրջ: Նույն օրը վարչապետի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում է նաև արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, կմեկնի Բեռլին: Օրվա ավարտին նա կընթրի մի խումբ գերմանացի պատգամավորների հետ: Հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ կունենա Գերմանիայի բարձրագույն ղեկավարության՝ նախագահ Ֆրանկ Վալտեր-Շտայնմայերի, կանցլեր Անգելա Մերկելի, Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ: Վարչապետի պաշտոնական այցը Գերմանիա կավարտվի փետրվարի 1-ին:

Աննա Գզիրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]