1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Նիկոլ Փաշինյանի խոսքով` ՊԵԿ պարգևավճարների ֆոնդը կրճատվել է 50%-ով

Նիկոլ Փաշինյանի խոսքով` ՊԵԿ պարգևավճարների ֆոնդը կրճատվել է 50%-ով

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պարգևավճարների ֆոնդը 2019թ. բյուջեում կրճատվել է 50%-ով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հունվարի 30-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես ուզում եմ տեղյակ լինեք, որ մենք այդ խնդիրը ֆիքսել ենք, և 2019թ. համար ՊԵԿ-ի պարգևավճարների ֆոնդը ուղիղ կեսով կրճատվել է: Մենք փոխարենը բոլոր գերատեսչությունների համար հավասար 30%-ի պարգևատրման ֆոնդ ենք սահմանել: Ես հույս ունեմ, որ այս գործընթացը մինչև վերջին անկյունը կբացվի և կունենաք քննարկում, թե ինչպես ենք վարվում այս իրավիճակի հետ»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով` Պետական եկամուտների կոմիտեի և այլ պետական կառույցների պարգևավճարների հրապարակումները լուրջ քննարկման կդրվեն:

«Սա շատ լուրջ ճեղքում է՝ այս ողջ քննարկումը, բողոքները, բացատրությունները կառավարության գործունեության և պետական համակարգի թափանցիկության առումով: Կա խնդիր, որը արձանագրվել է, և այդ խնդիրը դարձյալ պետք է հանրայնորեն քննարկենք, հասկանանք իր խորության մեջ, և գանք համաձայնության, թե ինչպես պետք է այդ խնդիրը լուծվի»,- նշեց Փաշինյանը:

ՀՀ վարչապետն անդրադառնալով մարզպետների աշխատավարձերին ու պարգևավճարներին նշեց, որ այսօր մարզպետների 90 և ավելի տոկոսի համար իրենց աշխատավարձերը կարևոր են:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]