Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատգամավորին բանտ են ուղարկում. այս դարում նման բան չԷր եղել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատգամավորին բանտ են ուղարկում. այս դարում նման բան չԷր եղել

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համայնքների պալատի պատգամավոր Ֆիոնա Օնասանյան դարձել Է գրեթե 30 տարվա ընթացքում առաջին գործող բրիտանացի խորհրդարանականը, որը դատապարտվել Է բանտարկության, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

2017 թվականի հուլիսին պատգամավորի ավտոմոբիլը հայտնվել Էր ոստիկանական տեսախցիկների տեսադաշտում, երբ ժամում 66 կիլոմետր արագությամբ ընթացել Էր այն գոտում, որտեղ արգելված Է ժամում 50 կիլոմետրից արագ երթեւեկությունը:

Անասանյան իրեն մեղավոր չի ճանաչել՝ պնդելով, որ թեեւ ավտոմոբիլն իրականում պատկանել Է իրեն, բայց այդ պահին ղեկի առջեւ եղել Է այլ մարդ: Նա հեռացվել Է Լեյբորիստական կուսակցությունից այն բանից հետո, երբ դատարանը նրան մեղավոր Է ճանաչել արդարադատության իրականացմանը խոչընդոտելու փորձի մեջ: Նա երեք ամսվա բանտարկության Է դատապարտվել այն բանից հետո, երբ մեղադրող կողմը ներկայացրել Է ապացույցներ, որ Օնասանյան ոչ միայն ինքն Է գտնվել ղեկի առջեւ, այլեւ տեքստային հաղորդագրություններ Է փոխանակել արագությունը գերազանցելու պահին:

Այս հարյուրամյակում սա առաջին դեպքն Է, երբ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի գործող պատգամավորը բանտային պատիժ Է ստանում: Վերջին անգամ դա տեղի Է ունեցել 1991 թվականին, երբ պատգամավոր Թերի Ֆիլդսը 60 օրվա բանտարկության Է դատապարտվել ընտրական հարկը չվճարելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]