Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Օքսֆորդի գիտնական Բերտ վան Էսի հուշագրությունները «Կոստա» մրցանակի են արժանացել տարվա լավագույն գրքի համար

Օքսֆորդի գիտնական Բերտ վան Էսի հուշագրությունները «Կոստա» մրցանակի են արժանացել տարվա լավագույն գրքի համար

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Բարտ վան Էսը «Կոստա»(Costa Book Award) գրական մրցանակի գլխավոր պարգեւի դափնեկիր է դարձել տարվա լավագույն գրքի համար: Հունվարի 29-ին իր կայքում այս մասին հայտնել է մրցանակի կազմկոմիտեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Տարվա ծածուկ գանձը»,- մեջբերում Է կայքը մրցույթի ժյուրիի անդամների կարծիքն այդ գրքի մասին: Նրանց համոզմամբ՝ վան Էսի հուշագրությունները «սենսացիոն եւ կլանող» մի գիրք են, որը «լույս Է սփռում մեր ժամանակի մի քանի առավել կարեւոր խնդիրների վրա»:

Կազմկոմիտեի հաղորդագրության մեջ ընդգծված Է, որ առաջնության դափնին վան Էսին տալու՝ժյուրիի որոշումը եղել Է միաձայն: Գլխավոր կատեգորիայում մրցանակի չափերը կազմում են 30 հազար ֆունտ ստեռլինգ (39,5 հազար դոլար):

«Կոստա» մրցանակը համարվում Է առավել հեղինակավոր պարգեւներից մեկն անգլալեզու գրականության բնագավառում, թեեւ դրան հավակնել կարող են սոսկ Բրիտանական կղզիների, այսինքն՝ Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի գրողներն ու բանաստեղծները: Այն շնորհվում Է 1971 թվականից եւ մինչեւ 2006 թվականը կոչվում Էր Ուիթբրեդյան (Whitbread Book Award) մրցանակ, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]