Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մահացել Է Grammy մրցանակի կրկնակի դափնեկիր Ջեյմս Ինգրեմը. THR

Մահացել Է Grammy մրցանակի կրկնակի դափնեկիր Ջեյմս Ինգրեմը. THR

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 67-րդ տարում մահացել Է ռիթմ-ն-բլյուզ ոճի ամերիկացի կատարող Ջեյմս Ինգրեմը, որը երկու անգամ արժանացել Է Grammy երաժշտական մրցանակին: Հունվարի լույս 30-ի գիշերն այս մասին հայտնել Է The Hollywood Reporter (THR) հանդեսը՝ վկայակոչելով երգչի մտերիմ ընկերուհի Դեբբի Ալենին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կատարողի մահվան պատճառը հայտնի չԷ:

Ջեյմս Ինգրեմը ծնվել Է 1952 թվականին ԱՄՆ-ի Օհայոյի նահանգում: Իր կարիերան կատարողն սկսել Է 1970-ական թվականներին, բաց նա փառք ձեռք բերեց միայն 1980-ական թվականների սկզբին, երբ "Just once" («Լոկ մեկ անգամ», 1981) երգի համար Ինգրեմն արժանացավ Grammy հեղինակավոր երաժշտական մրցանակին: 1985 թվականին երգիչը դարձել Է Մայքլ Ջեքսոնի P. Y. T. (Pretty Young Thing) («Սքանչելի պատանի Էակ») երգի համահեղինակը: Սակայն Ինգրեմին իսկական ճանաչում բերեց համագործակցությունը երգիչ Փաթի Օսթինի հետ:

Նրանց "Baby, Come To Me" («Թանկագինս, մոտեցիր ինձ») երգը գրավեց առաջին տեղը «Բիլբորդ» (US Billboard Hot 100) չարթում, իսկ "How Do You Keep The Music Playing?" («Ինչպե՞ս ստիպել երաժշտությանը, որ Էլի հնչի», 1983) կոմպոզիցիան բերեց «Օսկարի» անվանակարգ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]