Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թիմ Քուկը խոստացել է նվազեցնել iPhone սմարթֆոնների արժեքը

Թիմ Քուկը խոստացել է նվազեցնել iPhone սմարթֆոնների արժեքը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple ընկերությունը պլանավորում Է նվազեցնել iPhone սմարթֆոնների արժեքը մի շարք երկրներում, որտեղ դոլարի նկատմամբ ազգային արժույթների լուրջ թուլացում Է տեղի ունեցել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 29-ին Reuters գործակալությանը հայտարարել Է Apple-ի ղեկավար Թիմ Քուկը:

Նա արձանագրել Է, որ այն երկրներում, որտեղ ազգային արժույթների փոխարժեքները վերջին մեկ տարվա ընթացքում նվազել են դոլարի նկատմամբ, iPhone-ի գինն «ակնհայտորեն, ավելի զգալիորեն Է բարձրացել»: Apple-ի ղեկավարի խոսքով՝ ընկերության աշխատակիցները «այդ շուկաներից մի քանիսի մակրոտնտեսական պայմանների գնահատում են կատարել»: Ինչպես ճշտել Է Քուկը, արդյունքում Apple-ում «որոշել են վերադառնալ այն բանին, ինչն ավելի Է համապատասխանում ընկերության արտադրանքի անցյալ տարվա տեղական գներին», որպեսզի ավելանան վաճառքների ծավալները:

Reuters-ի տվյալներով՝ սա վերջին 12 տարվա ընթացքում երկրորդ դեպքն Է, երբ ընկերությունը նվազեցնում Է iPhone ֆլագմանական սմարթֆոնների արժեքը: Քուկը չի ճշտել, թե հատկապես որ երկրների մասին Է խոսքը: Apple-ի ներկայացուցիչները, ինչպես արձանագրում Է գործակալությունը, ավելի վաղ նշում Էին, որ դոլարի նկատմամբ ազգային արժույթները թուլացել են, մասնավորապես, Ռուսաստանում, Թուրքիայում եւ Բրազիլիայում: Ընկերությունը նաեւ iPhone սմարթֆոնների վաճառքների նվազում Է արձանագրել Չինաստանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am