Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահը կարևորում է  ՀՀ ԱԺ-ՀՅԴ Հայ Դատ արդյունավետ փոխգործակցության պահպանումը

ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահը կարևորում է  ՀՀ ԱԺ-ՀՅԴ Հայ Դատ 
արդյունավետ փոխգործակցության պահպանումը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը եւ գրասենեակի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանը հունվարի 29-ին աշխատանքային հանդիպում են ունեցել «Եվրոնեսթ»-ում ՀՀ Ազգային ժողովի  պատվիրակության անդամների եւ պատվիրակության ղեկավար Մխիթար Հայրապետյանին հետ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի գրասենյակից՝ հավաելելով. «Հանդիպման ընթացքին Հեղինէ Էվինյանը վերահաստատեց Գրասենեակին պատրաստակամութիւնը լիովին օժանդակելու Հայաստանի խորհրդարանական պատուիրակութիւններուն, որոնք կը գործուղուին Պրիւքսէլ կամ Սթրազպուրկ, մասնաւորապէս «Եւրոնեսթ» խորհրդարանական վեհաժողովին գալիք պատուիրակութիւններուն:


Առաւօտեան, Պրիւքսէլ ժամանած հայաստանեան պատուիրակութիւնը մասնակցեցաւ Եւրոպական միութեան արեւելեան գործընկերութեան «Եւրոնեսթ» խորհրդարանական վեհաժողովին՝ Եւրոպական խորհրդարանէն ներս:

Ամփոփելով հանդիպումը՝ Գասպար Կարապետեան ըսաւ.«Եւրոխորհրդարանի անդամներէն զատ, «Եւրոնեսթ»-ին մէջ ներկայացուած են Արեւելեան գործընկերութեան հարեւան երկիրներու (Մոլտաւիա, Ուքրանիա, Վրաստան, Հայաստան եւ Ազրպէյճան) խորհրդարաններու անդամները: Բնականաբար, իւրաքանչիւր երկրի պատուիրակութիւն կը փորձէ բանաձեւերը տանիլ հոն, ուր կը նպաստէ իր երկրի քաղաքականութեան: Հայանպաստ բանաձեւեր ստանալու համար շատ կարեւոր է ապահովել յատկապէս Եւրոխորհրդարանի անդամներուն աջակցութիւնը: «Եւրոնեսթի» հիմնադրման առաջին իսկ օրէն աշխոյժ ներկայութիւն ըլլալով, Հայ Դատի Գրասենեակը յատկանշուած է օժանդակութիւն եւ աջակցութիւն բերելով այս գործին: Պատուիրակութեան նորանշանակ նախագահ պարոն Հայրապետեանը շնորհաւորելէ ետք, անոր հետ հանդիպման ընթացքին համաձայնեցանք, որ պէտք է պահել ՀՀ ԱԺ – ՀՅԴ Հայ Դատ արդիւնաւէտ փոխգործակցութեան բարձր մակարդակը, որ կը բխի միայն մեր ժողովուրդի եւ պետութեան շահերէն»»:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am