Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի տարվա անդրանիկ համերգը նվիրվեց Կոմիտասի հոբելյանին

Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի տարվա անդրանիկ համերգը նվիրվեց 
Կոմիտասի հոբելյանին

ԵՐԵՎԱՆ,  29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի (դիրիժոր Հովհաննես Չեքիջյան) համերգային ծրագրով մեկնարկեց Կոմիտասի 150-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շարքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` համերգային երեկոն անցկացվեց  հունվարի 29-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:

«Ծրագրում կհնչեն ոչ միայն  Կոմիտասի, այլև Վերդիի,  Գունոյի, Չուխաջյանի գործերը:  Երգչախումբը կներկայացնի մի քանի ստեղծագործություն,  որոնք վաղուց չեն կատարել»,-նշեց երգչախմբի տնօրեն Դավիթ Թերզյանը:

Բեմադրիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը, որը ներկա էր համերգին, ասաց, որ մեր ժողովրդին անհրաժեշտ էր Կոմիտասը: «Ես չգիտեմ, թե ով էր նա. արդյոք Կոմիտասը սովորակա՞ն մարդ էր՝ դժվարանում եմ ասել»,-նշեց Ղազանչյանը ու պատմեց, որ 1936 թվականին, երբ իր ծնողները Ֆրանսիայից եկել են Հայաստան, այդ նույն նավում եղել է նաև Կոմիտասի դին: Հայաստանում այն դիմավորել է Եղիշե Չարենցը:

Համերգային երեկոյին ներկա երաժշտասերները բուռն ծափողջյուններով էին արձագանքում երգչախմբի բոլոր կատարումներին:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա տիկին Աննա Հակոբյանը:

Կոմիտասի 150-ամյա հոբելյանի կապակցությամբ տարվա ընթացքում  կիրականացվեն համերգային ծրագրեր, փառատոններցուցահանդեսներ, գիտաժողովներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Կլինեն հոբելյանական հրատարակություններ, կթողարկվեն ձայնասկավառակներ, կպատրաստվեն և կհեռարձակվեն հեռուստահաղորդումներ և հոլովակներ, կրթական ծրագրեր և այլն:

Միջոցառումները համընդգրկուն են և նպատակաուղղված են Կոմիտասի  ստեղծագործական ժառանգությունը և  հասարակական գործունեությունը նորովի ներկայացնելուն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]