Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մեյը համաձայնեց Բրյուսելից նոր բանակցություններ պահանջել Brexit-ի գործարքի շուրջ. BBC

Մեյը համաձայնեց Բրյուսելից նոր բանակցություններ պահանջել Brexit-ի գործարքի շուրջ. BBC

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը համաձայնել Է Բրյուսելից նոր բանակցություններ պահանջել Brexit-ի պայմանների վերաբերյալ ԵՄ-ի հետ արդեն համաձայնեցված գործարքի շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 29-ին հայտնել Է հեռուստառադիոհաղորդումների BBC կորպորացիան:

Նրա տեղեկատվությամբ, այդպիսով Մեյը զիջել Է սեփական Պահպանողական կուսակցությունից եվրասկեպտիկների ճնշմանը, որոնք վարչապետից պահանջում Էին Բրյուսելից հասնել հյուսիսիռլանդական «բեքստոպի» մեխանիզմի վերանայման: Այն նախատեսում Է, որ Օլսթերը ինքնաբերաբար Մաքսային միության եւ ԵՄ-ի միասնական շուկայի անդամը կմնա, եթե կողմերը չկարողանան համաձայնության գալ Իռլանդիա կղզում սահմանի թափանցիկության հարցի շուրջ: Այն անցնում Է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի հետ միասին դուրս եկող Հյուսիսային Իռլանդիայի եւ եվրոպական հանրակցության անդամ մնացող Իռլանդիայի միջեւ:

Հենց «բեքստոպի» թեմայի շուրջ տարաձայնությունները դարձան այն բանի պատճառը, որ հունվարի 15-ին բրիտանացի պատգամավորները վճռականորեն մերժեցին ԵՄ-ի հետ 585-Էջանոց համաձայնագրի տեքստը: Մինչդեռ Բրյուսելում պաշտոնյաները հետեւողականորեն հայտարարում Էին, որ մտադիր չեն որեւԷ փոփոխություն կատարել համաձայնագրում, որը մեկուկես տարի տեւած բանակցությունների արդյունքն Է դարձել:

BBC-ի տեղեկատվության համաձայն, Մեյն իր պլանների մասին ԵՄ-ի ղեկավարությանը կհայտնի հունվարի 29-ին ավելի ուշ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]