Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Սուրեն Քրմոյանը նիդերլանդցի գործընկերների հետ քննարկել է մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող մի շարք հարցեր

Սուրեն Քրմոյանը նիդերլանդցի գործընկերների հետ քննարկել է մարդու իրավունքների 
պաշտպանությանը վերաբերող մի շարք հարցեր

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը  հունվարի 29-ին ընդունել է Նիդերլանդների հելսինկյան կոմիտեի գործադիր տնօրեն Պեպին Գերիտսի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր կապված մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության, այլընտրանքային պատիժների ներդրման, մասնավորապես՝ Պրոբացիոն ծառայության կարողությունների զարգացման վերաբերյալ: Սուրեն Քրմոյանը ողջունել է նիդերլանդցի գործընկերներին, նշել, որ Պրոբացիոն ծառայության լիարժեք կիրառումը և զարգացումը մշտապես գտնվում է Արդարադատության նախարարության ուշադրության կենտրոնում և հավելել, որ այն Կառավարության նոր ծրագրի առաջնահերթություններից է: Փոխնախարար Քրմոյանը ներկայացրել  է քրեական արդարադատության ոլորտում պլանավորված և իրականացվող բարեփոխումները, որոնք առնչվում են դատապարտյալների և պրոբացիայի շահառուների պահպան պայմաններին, նրանց առողջության ապահովմանը, զբաղվածության  հարցերին: Այս համատեքստում, ներկայացվել է հատկապես «Աբովյան» ՔԿՀ-ում իրականացված և ապագայում դրա շարունակականությունն ապահովող համալիր ծրագրերի փաթեթը: Քննարկման ընթացքում Արդարադատության փոխնախախարը նաև ընդգծել է հակակոռուպցիոն համակարգված ծրագրերի մշակման և ներդրման կարևորությունը: Խոսելով պատիժների կատարման այլընտրանքային մեթոդների մասին՝ Քրմոյանը անդրադարձել է նաև ազատազրկման վայրերից դուրս պատիժների կրման հնարավորությունների ընդլայնմանը, օրինակ՝ էլեկտրոնային ձեռնաշղթաների կիրառմանը:

Պատվիրակության ղեկավար  Պեպին Գերիտսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել մասնագիտական դաշտում այնպիսի կարևոր հարցերի քննարկումը, ինչպիսիք են՝ մարդու իրավունքների պաշտպանությունն ու օրենքի գերակայությունը, այլընտրանքային պատիժների ոլորտում առկա խնդիրների լուծումն ու ոլորտի զարգացմանն ուղղված աշխատանքները:  Պեպին Գերիտսը ներկայացրել է Նիդերլանդների հելսինկյան կոմիտեի կողմից օրենքի գերակայության վերաբերյալ վերապատրասման ծրագիրը, որում ներառված է նաև Հայաստանը: Ինտերակտիվ դասաժամերի շրջանակում ծրագրի մասնակիցները հնարավորություն կունենան ստանալու տեսական գիտելիքներ, զարգացնելու գործնական հմտություններն ու մասնակցել ճանաչողական այցերին: Դասընթացները հիմնականում վերաբերելու են քաղաքացիական ծառայողների ինտեգրման գործընթացներին, մարդու իրավունքների պաշտպանությանը, ԶԼՄ-ների ազատությանը, այլընտրանքային պատիժների ներդրմանը և այլն:

Պատվիրակության կազմում են եղել նաև Հայաստանում Նիդերլանդների թագավորության փոխդեսպան Լոես Լամերտսը, Նիդերլանդների հելսինկյան կոմիտեի ծրագրերի ղեկավար Կոեն Գոեին, Նիդերլանդների արդարադատության համայնքային գծով խորհրդատու, պրոբացիոն ծառայության փորձագետ Լեո Թայգեսը, այլք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]