Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արթուր Ալեքսանյանը ևս մեկ հետազոտություն կանցնի  

Արթուր Ալեքսանյանը ևս մեկ հետազոտություն կանցնի

 

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի վերականգնողական փուլը շարունակվում է, դեռևս հստակ ժամկետներ չկան, թե փառաբանված ըմբիշը երբ նորից կմասնակցի մրցաշարերի:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Օլիմպիական չեմպիոնի հայր և անձնական մարզիչ Գևորգ Ալեքսանյանը: «Բուժումները շարունակվում են, և ընթացքում էլ նա շարունակում է թեթև մարզումները: Մարզավիճակ պահպանելու համար նա չի դադարեցնում մարզումները: Սակայն մարզումները բժշկի վերահսկողության ներքո են»,-ասաց Ալեքսանյանը:

Վերջինիս խոսքով` ոչ մեկին դեռևս հայտնի չէ, թե Օլիմպիական խաղերի չեմպիոնը երբ կվերադառնա գորգ: «Հաջորդ շաբաթ Արթուրը պետք է նորից հետազոտվի: Ճողվածքները շատ են: Բայց նա իրեն լավ է զգում»,-եզրափակեց Գևորգ Ալեքսանյանը:

Արթուր Ալեքսանյանը ԱՄՆ-ում բուժվում է 2018 թվականի դեկտեմբերից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]