Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Օգտատերերը հայտնել են Instagram-ի աշխատանքում դիտվող խնդիրների մասին

Օգտատերերը հայտնել են Instagram-ի աշխատանքում դիտվող խնդիրների մասին

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունվարի 29-ին Instagram սոցիալական ցանցի աշխատանքում խնդիրներ են դիտվում մի քանի երկրում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Downdetector ծառայության Էջում: «Instagram-ի աշխատանքում խնդիրներ են նկատվում ԱՄՆ-ի Արեւելյան ափի ժամանակով 19:22-ից (Երեւանի ժամանակով 04:22-ից)»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Սոցիալական ցանցի աշխատանքի խափանումներից օգտատերերն ամենից շատ գանգատվում են Մեծ Բրիտանիայում եւ ԱՄՆ-ում: Անսարքություններ են արձանագրվել նաեւ Ավստրալիայում, Բրազիլիայում, Պորտուգալիայում: Ռուսաստանում խափանումների մասին օգտատերերն ամենից շատ հայտնում են Մոսկվայում: Instagram-ի անձնախումբը ձեռնամուխ Է եղել ծառայության աշխատանքի խափանման պատճառների վերացմանը, ինչի մասին հունվարի 29-ին նշված Է Twitter սոցիալական ցանցի Էջում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]