Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Վիտալի Բալասանյանը առաջին հերթին շնորհավորում է խրամատում կանգնած զինծառայողներին

Վիտալի Բալասանյանը առաջին հերթին շնորհավորում է խրամատում կանգնած 
զինծառայողներին

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը ՀՀ Զինված ուժերը ամբողջ հայ ազգի պարծանքն է համարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ հունվարի 28-ը Հայաստանի Հանրապետության  և ամբողջ հայության ամենակարևոր տոներից մեկն է:

«Ամենածանր պայմաններում մենք կարողացանք կառուցել այն, ինչ այսօր ունենք և բոլորս համարում ենք մեր պարծանքը: Շնորհավորում եմ և գլուխ եմ խոնարհում նրանց առաջ, ովքեր այսօր ֆիզիկապես չկան: Հենց այդ նահատակների առաջ մեր պարտավորվածություններն ավելի են մեծացել ու մենք պատրաստ ենք անել ամեն ինչ: Պետականությունը պահպանելու համար մեր ժողովուրդը կամք, ուժ ու կորով պետք է ունենա: Ուզում եմ համայն հայությանը շնորհավորել, սա բոլորիս աշխատանքն է»,- նշեց Բալասանյանը:

Հունվարի 28-ը Հայկական զինված ուժերի կազմավորման օրն է, այն 27 տարեկան է: 1992թ. հունվարի 28-ին Կառավարությունը ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշում` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը: 1992թ. մայիսին պաշտպանության նախարարությունը սկսեց առաջին զորակոչը հանրապետության տարածքում` հիմք դնելով բանակը ժամկետային զինծառայողներով համալրելու կայուն ավանդույթին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]