Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Էստոնիայի մայրաքաղաքում կանգնեցվելու է Սերգեյ Դովլաթովի հուշարձանը

Էստոնիայի մայրաքաղաքում կանգնեցվելու է Սերգեյ Դովլաթովի հուշարձանը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էստոնիայի մայրաքաղաք Տալլինի իշխանությունները որոշել են կյանքի կոչել հայ-հրեական արմատներով հայտնի գրող, լրագրող Սերգեյ Դովլաթովի հուշարձանի կառուցման միտքը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Estonian World-ը: 

«Դովլաթովը Էստոնիայի մայրաքաղաքում ապրել է 1972-1975 թթ-ին՝ որպես լրագրող աշխատելով տեղական ռուսալեզու «Սովետական Էստոնիա» թերթում: Նա իր այս փորձառությունն ու Էստոնիայում ապրելու շրջանը նկարագրել է կարճ պատմությունների ժողովածուի մեջ»,- գրում է կայքը: 

Կայքը հիշեցնում է, որ Դովլաթովի մասին ռուս կինոռեժիսոր Ստանիսլավ Գովորուխինի «Գեղեցիկ դարաշրջանի ավարտը» ֆիլմը հիմնված է գրողի՝ «Կոմպրոմիս» ժողովածուի մի քանի պատմվածքների վրա, որոնք գրվել են Էստոնիայում անցկացրած տարիներին: 

Տալլինի իշխանությունների տարածած հայտարարությունում ասվում է, որ ստեղծվել է  հանձնաժողով, որը մրցույթ է հայտարարելու հուշարձանի նախագծման համար: Դովլաթովի ընտանիքի անդամներն ԱՄՆ-ից ևս կմասնակցեն հանձնաժողովի աշխատանքներին: Նախատեսվում է հուշարձանի տեղադրման վայրը հաստատել մինչև 2019-ի հունիսի 3-ը:

Սերգեյ Դովլաթովը  հայ-հրեական ծագումով գրող է:  Հայրը եղել է հրեա (Դոնատ Մեչիկ), մայրը` հայ (Նորա Դովլաթյան): Դովլաթովի ստեղծագործությունները հրատարակվել են «Մայրցամաք» և  «Ժամանակն ու մենք» ռուսալեզու ամսագրերում: Գրողը վախճանվել է 1990թ-ին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]