Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Մայիս 2022

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունն ամփոփել է անցած տարի կատարված աշխատանքների արդյունքները

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունն ամփոփել է անցած տարի կատարված 
աշխատանքների արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունում հունվարի 25-ին ամփոփվել են 2018թ. ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները: ՌՈ ղեկավար կազմի խորհրդակցությանը մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ներակայցված զեկույցներում և հաշվետվություններում առանձնացվել են նախորդ տարվա կատարված աշխատանքները, զինված ուժերում կոռուպցիայի բացահայտման և ռիսկերի նվազեցման, զորքերում կանխարգելիչ միջոցառումների իրականացման և այլ ուղղություններով արձանագրած արդյունքները:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]