Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Netflix-ը սերիալ կնկարահանի Resident Evil-ի մոտիվներով. Deadline

Netflix-ը սերիալ կնկարահանի Resident Evil-ի մոտիվներով. Deadline

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Netflix առցանց-կինոթատրոնը նոր սերիալ կթողարկի Resident Evil («Չարի կացարանը») ֆրանշիզայի մոտիվներով: Առայժմ նախագիծը մշակման վաղ փուլում Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 24-ին հայտնել Է Deadline պորտալը:

Նրա աղբյուրների տեղեկությունների համաձայն, սերիալի ստեղծմանը կներգրավվի Constantin Film ընկերությունը, որն զբաղվել Է մի շարք ֆիլմերով: Այժմ Netflix-ը փնտրում Է նախագծի գործադիր պրոդյուսերի: Netflix-ը պարզաբանել Է, որ սյուժեն նվիրված Է լինելու Umbrella կորպորացիայի «մռայլ» աշխատանքին եւ «նոր աշխարհակարգին՝ պայմանավորված T-վիրուսի բռնկմամբ, որը զոմբիացնում Է մարդկանց:

Հունվարի 25-ին տեղի Է ունեցել Resident Evil 2 խաղի՝ Capcom ընկերության 1998 թվականի կուլտային խաղի ռեմեյկի ռելիզը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]