Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ռումինահայոց միությունը նշում է հիմնադրման 100-ամյա հոբելյանը

Ռումինահայոց միությունը նշում է հիմնադրման 100-ամյա հոբելյանը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռումինահայոց միությունը հունվարի 25-ին նշում է իր հիմնադրման հարյուրամյա հոբելյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրառում է կատարվել Ռումինիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում։

«Ռումինիայի Հայոց Միությունը պատմական առանձնահատուկ և կարևոր նշանակություն ունի թե՛ ռումինահայերի, թե՛ ողջ հայ ժողովրդի համար։ 1915թ. Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ փախստականներին օգնելու նպատակով՝ 1919թ. հունվարի 25-ին ձևավորված Ռումինահայերի միությունը, Ռումինիայի կառավարության օժանդակությամբ, աջակցություն ցուցաբերեց տասնյակ հազարավոր հայ փախստականներին՝ տալով նրանց ապաստան ու Ռումինիայի քաղաքացիություն:

Պատմական և քաղաքական իրողությունների պատճառով իր գործունեությունը դադարեցրած Ռումինահայոց միությունը 1990թ. վերստեղծվեց ու նոր շունչ ստացավ, հատկապես, ներկայիս Միության նախագահ, Ռումինիայի հայտնի հասարակական և քաղաքական գործիչ, Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր Վարուժան Ոսկանյանի անմիջական ջանքերի շնորհիվ:

Հավատարիմ մնալով իր հիմնադրման սկզբունքներին՝ այս տարիների ընթացքում Միությունը շարունակել է մնալ ազգային ինքնության և հայապահպանության լրջագույն գործոն ռումինահայ համայնքի համար:

Օգտվելով առիթից`Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունն ի սրտե շնորհավորում է Ռումինահայոց Միության ղեկավարներին և ողջ ռումինահայությանը՝ մաղթելով ամենայն բարիք ու նորանոր ձեռքբերումներ Ձեր` ազգային դաստիարակության և ազգապահպանության յուրօրիակ գործում»,- ասված է գրառման մեջ:

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]