Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Դեսպան Բադալյանը հանդիպում է ունեցել «Թուրքմենգազ» պետական կոնցեռնի նախագահի հետ

Դեսպան Բադալյանը հանդիպում է ունեցել «Թուրքմենգազ» պետական կոնցեռնի 
նախագահի հետ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանը հունվարի 24-ին հանդիպել է Թուրքմենստանի կառավարության պետական նախարար, «Թուրքմենգազ» պետական կոնցեռնի նախագահ Մուրադ Արչաևի (Murad Archayev) հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման սկզբում պետնախարար Արչաևը շնորհավորել է և բարի երթ մաղթեց ՀՀ դեսպանին՝ տեղեկացնելով, որ Թուրքմենստան–Հայաստան միջկառավարական հանձնաժողովի համանախագահությունը Թուրքմենստանի էներգետիկայի նախարարությունից փոխանցվել է «Թուրքմենգազ» պետական կոնցեռնի նախագահին: Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ Թուրքմենստանից Հայաստան գազի առաքման և Աշխաբադ-Երևան օդային թռիչքների վերականգնման հնարավորությունները:

Գառնիկ Բադալյանը շնորհավորել է պետնախարար Արչաևին համատեղ հանձնաժողովի համանախագահությունը ստանձնելու համար և հույս հայտնել, որ հայկական կողմի համանախագահի նշանակումից հետո Թուրքմենստանի հետ Հայաստանի ունեցած հարաբերությունների բարձր մակարդակը հնարավորություն կտա սերտացնել երկկողմ տնտեսական կապերը:

Զրուցակիցները պայմանավորվել են Աշխաբադում 2019թ. առաջին կիսամյակում կայանալիք համատեղ հանձնաժողովի 9-րդ նիստը պատշաճ մակարդակով անցկացնելու համար նշանակել կապի գծով պատասխանատուների:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]